Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և փաստաթղթերը թերի լինելու դեպքում պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած անձի կողմից փաստաթղթերի թերությունների վերացումը: Թույլտվություն ստանալու դիմումը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով մերժվելու կամ դիմում ներկայացրած անձի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում լիազոր մարմինը դիմումի մերժման մասին որոշումը կայացնելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:».
2) 3-րդ մասի «Թույլտվության գործողության կասեցման վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` 3-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին պատշաճ կերպով ծանուցում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին:» նախադասությունը փոխարինել «Թույլտվության գործողության կասեցման, ինչպես նաև կասեցման վերացման մասին որոշում ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին:» նախադասությունով.
3) 5-րդ մասի «երկօրյա ժամկետում, լիազոր մարմինը պատշաճ կերպով ծանուցում է» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պատշաճ կերպով տեղեկացնում է» բառերով: