Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «15 օր առաջ» բառերը փոխարինել «25 աշխատանքային օր առաջ» բառերով.
2) 2-րդ մասը «հավաստագրի պատճենները» բառերից հետո լրացնել «, եթե դրանք նախատեսված են արտահանող և ներմուծող երկրների կողմից» բառերով.
3) 3-րդ մասի «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին և արգելում է տարանցիկ փոխադրումը: Լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո, դրական դիրքորոշում ունենալու դեպքում, 20 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և մաքսային մարմնին: Այն դեպքում, երբ ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից ուշ, լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում արգելում է տարանցիկ փոխադրումը և տարանցիկ փոխադրում իրականացնող անձին տեղեկացնում է դրա մասին՝ նշելով արգելման պատճառը:
Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը տարանցիկ փոխադրումը թույլատրելու մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշման կայացման ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով, որի մասին տարանցիկ փոխադրում իրականացնող անձը պատշաճ կերպով տեղեկացվում է:»: