Հոդված 1
Հոդված 1.
«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «Գործունակ» բառը փոխարինել «16 տարին լրացած» բառերով.
2) 4-րդ մասը`
ա. «համաձայնությամբ» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:»: