ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2015 թվականի N 1248-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1033-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի N 967-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1033-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. դեկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
դեկտեմբերի 22-ի N 1248-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Ներսիսյանց - «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Բաղդասարյան
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Ճշմարիտյան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Ա. Բախչագուլյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ
Բ. Բեգլարյան - «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ալեքսանյան - «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Պ. Քալանթարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ս. Խաչատրյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր
Ա. Հայրապետյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ
Մ. Թավադյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան
Ա. Մաթևոսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան
Ա. Մարգարյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան
Վ. Միքայելյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան
Մ. Մովսիսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Խառատյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Գ. Ամիրխանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ
Հ. Բեջանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ
Հ. Հարությունյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ
Հ. Արզումանյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ասպիրանտ
Հ. Փիլոյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Ս. Ավետիսյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Վ. Հարությունյան - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 14.07.16 N 630-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան