Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-07-21-ից մինչև 2016-10-15։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-10-15Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2016 թվականի N 740-Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 2015 թվականին կառուցված, 44987330.0 դրամ սկզբնական արժեքով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքի Գ. Նժդեհի փողոցի 1/3 հասցեում գտնվող՝ 205,4 քառ. մետր մակերեսով անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը և 6.7 ու 2.2 քառ. մետր մակերեսներով պարիսպներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պողոտա 1/21-40):

2. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի անվտանգության համակարգը, գրասենյակային կահույքը և անասնաբուժական սարքերը՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև «Ռենալտ-Դոկկեր» մակնիշի 4 ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

3. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1303-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:»:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև 2-րդ կետում նշված ավտոմեքենաների պետական հաշվառումը.

2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` նախատեսելով, որ պայմանագրերից բխող` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և ավտոմեքենաների պետական հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) պայմանագրերում սահմանել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի պահանջներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի հունվարի 18-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման մասին NN 02/0016 և 03/0016 պայմանագրերում սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխությունների իրականացման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 20

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հուլիսի 14-ի N 740-Ա որոշման

Ց ա ն կ

«Ագրոբիզնեսի ԵՎ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքԻ անասնաբուժական սպասարկման կենտրոնում գտնվող գույքի

NN

ը/կ Գույքի անվանումը Քանակը

(հատ) Միավորի արժեքը (դրամ) Ձեռքբերման տարեթիվը

1 2 3 4 5

1. Ճամբարակ համայնքի անասնաբուժության սպասարկման կենտրոնի անվտանգության համակարգ 1 471983. 0 2015 թ.

2. Ցուցանակ 1 38000 2015 թ.

3. Գովազդային վահանակ 1 240000 2015 թ.

4. Հանդիպումների սեղան 1 65000 2014 թ.

5. Աթոռներ 30 11900 2014 թ.

6. Գրասենյակային սեղան 4 40000 2014 թ.

7. Գրասենյակային բազկաթոռ 4 25000 2014 թ.

8. Գրասենյակային պահարան 4 60000 2014 թ.

9. Գրադարակ 6 8000 2014 թ.

10. Վաճառքի ցուցափեղկ 3 38000 2014 թ.

11. Վաճառասրահի դարակներ 3 37000 2014 թ.

12. Պահեստի դարակներ 20 (մ) 23500 2014 թ.

13. Փոքր սեղան 1 28000 2014 թ.

14. Արտահագուստի կախիչ 2 11000 2014 թ.

15. Շերտավարագույրներ 7 13500 2014 թ.

16. Խոհանոցի կահույք 1 (հավա- քածու) 272000 2014 թ.

17. Սանդուղք 1 50000 2014 թ.

18. Չհրկիզվող պահարան 1 125000 2014 թ.

19. Ցուցադրական սառնարան TOSHIBA GR-K33UB-C 1 257100 2014 թ.

20. Խոհանոցային սառնարան

Hisense R-S20DR4SAA/NPA 1 149700 2014 թ.

21. Պրոյեկտոր OPTOMA S300 1 243600 2014 թ.

22. Էկրան 1 105300 2014 թ.

23. Ֆլիպ չարտ 1 53700 2014 թ.

24. Համակարգիչ Intel Pentium G630 2 316 800 2014 թ.

25. Սեղանի էլեկտրոնային կշեռք CRC 5201 1 12600 2014 թ.

26. Էլեկտրոնային կշեռք ACS 30 1 31200 2014 թ.

27. Սերմնահեղուկի կոնտեյներ` 40 լ 1 882800 2014 թ.

28. Սերմնահեղուկի կոնտեյներ` 20 լ 1 721100 2014 թ.

29. Սերմնահեղուկի կոնտեյներ` 8 լ 1 701300 2014 թ.

30. Ունելի` ազոտի կոնտեյների համար 1 225000 2014 թ.

31. Ունելի` անոթից սերմնահեղուկի ձողիկները հանելու համար 1 3800 2014 թ.

Ընդամենը 7186282. 0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հուլիսի 14-ի N 740-Ա որոշման

Ց ա ն կ

«Ագրոբիզնեսի ԵՎ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվող ավտոմեքենաների

NN

ը/կ Ավտոմեքենաների նույնականացման տվյալները Արտադրության տարեթիվը Ձեռքբերման տարեթիվը Սկզբնական արժեքը

1. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB452863586 2015 թ. 2016 թ. 7260000. 0

2. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB452863589 2015 թ. 2016 թ. 7260000. 0

3. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB453119913 2015 թ. 2016 թ. 7260000. 0

4. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB453119914 2015 թ. 2016 թ. 7260000. 0

Ընդամենը 29040000. 0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։