ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2016 թվականի N 663-Ա
ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսի (Հովհաննիսյան) մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 25 -ի N 663-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Շ. Մկրտչյան - Բանաստեղծ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության հրատարակչության տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - Գրականագետ (համաձայնությամբ)
Հ. Վարդանյան - Կինոռեժիսոր (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - Դավիթ Հովհաննեսի (Հովհաննիսյան) որդին (համաձայնությամբ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԱԿԱԼ Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ