Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ NN 3 ԵՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2014 թվականի N 674-Ն

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ NN 3 ԵՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 3 ցուցակը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 4 ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հուլիսի 15

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի N 674-Ն որոշման

ՑՈՒՑԱԿ N 3

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

12000000 I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

12001000 1. Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն

1200100ա 1) Բանվորներ

1200100ա-11170 Կալանդագործներ

1200100ա-12180 Կապարաանագային համահալվածք լցնողներ

1200100ա-17308 Խողովակ ծակոտող-ներփչողներ

1200100ա-18540 Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառը

1200100ա-18540 Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր կատարում են գլանատակառ նորոգելու, լցնելու և կափույրները փոխելու աշխատանքներ

12400000 II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

12406000 1. Աշխատանք արդյունաբերական ատոմային ռեակտորներում, ատոմային էլեկտրակայաններում և ջերմամատակարարման ատոմային կայաններում

12406000-17541 Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես շահագործում, նորոգում և կարգաբերում են տեխնոլոգիական սարքավորումը, օդափոխության, կառավարման համակարգերը, տեխնոլոգիական և ճառագայթումային հսկողության սարքերը, կատարում են տարբեր նշանակության ատոմային ռեակտորներ և ատոմային կայաններ շահագործումից հանելու աշխատանքներ

12415000 2. Աշխատանքներ կազմակերպությունների լաբորատորիաներում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

12415000-17541 Բանվորներ, մասնագետներ, ղեկավարներ և գիտաշխատողներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում ճառագայթաակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթման աղբյուրներով կատարվող աշխատանքներով մշտապես զբաղված են այն շենքերում, որտեղ կատարվում են 1-ին և 2-րդ դասերի աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված լաբորատոր սարքավորումը և մեխանիզմները

12416000 3. Աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերի պահեստներում և պահեստարաններում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

12416000-17541 Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում, տեսակավորում, վերատարավորում, փաթեթավորում և պահպանում են ճառագայթաակտիվ նյութերը և իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև նորոգում են փաստացի աշխատած ժամանակահատվածում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տեխնոլոգիական սարքավորումը

12417000 4. Արտահագուստ և սարքավորում ապաակտիվացնելու և փոշազերծելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին կետում թվարկված կազմակերպությունների և արտադրությունների սանթողարկիչներում (ցնցուղարաններում)

12417000-1754ա Բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես ընդունում, տեսակավորում, մաքրում, փոխադրում, լվանում, նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արտահագուստները (հատուկ կոշիկները)

12417000-1754բ Հատուկ լվացքատների, սանթողարկիչների (ցնցուղարանների) բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես նորոգում են սարքավորումները, մաքրում շենքերը և լվանում ճառագայթաակտիվ աղտոտումները

12417000-1754գ Բանվորներ և ղեկավարներ, ովքեր ապաակտիվացնում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված սարքավորումը, շենքերը և նյութերը

12418000 5. Մոնտաժելու, ապամոնտաժելու և նորոգելու շինարարական աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արդյունաբերական շենքերի և կառույցների ներսում

12418000-17541 Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր աշխատանքները կատարում են ճառագայթումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար)

12419000 6. Ճառագայթաակտիվ նյութեր հավաքելու, օգտահանելու, տեղափոխելու և թաղելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

12419000-17541 Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մշտապես հավաքում, բեռնում, բեռնաթափում, վերամշակում, օգտահանում, տեղափոխում և թաղում են թափոններ ու աղտոտված սարքավորում կամ սպասարկում են սույն բաժնի 1-ին ենթաբաժնում նշված արտադրություններում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տրանսպորտային միջոցները

12423000 7. Աշխատանքներ արտադրական շենքերում` բերիլիումային վնասակարության պայմաններում

12423000-1754ա Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մոնտաժման, ապամոնտաժման և շինվերանորոգման աշխատանքներ են կատարում բերիլիումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի N 674-Ն որոշման

ՑՈՒՑԱԿ N 4

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

23000000 I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

23001000 1. Երկաթուղային տրանսպորտ

2300100ա 1) Բանվորներ

2300100ա-10729 Քիմիական լուծույթ պատրաստող ապարատավարներ

2300100ա-11242 Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված), ովքեր աշխատում են լվացման-շոգեմաքրման կայանում (գնացքում, կայարանում)

2300100ա-13144 Կաթսայագործներ, ովքեր կատարում են շոգեքարշի կաթսայի տաք լվացում

2300100ա-13152 Դեպոյի շոգեքարշի հնոցապաններ

2300100ա-17244 Բեռ և ուղեբեռ ընդունող-հանձնողներ, ովքեր աշխատում են ծծմբային նավթ և կծու նյութեր լցնելու և դատարկելու կետերում

2300100ա-17393 Շոգեքարշի կաթսա լվացողներ

2300100ա-18000 Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային-երկաթուղային տեղամասերում գնացք ընդունելու, ճանապարհելու և բաց թողնելու գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների հերթապահներ

2300100ա-18001 Արտակարգային և առաջին կարգի կայանների

տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ

2300100ա-18002 Բեռնատար գնացքի վագոնավարներ

2300100ա-18003 Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

2300100ա-18004 Ջերմաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18005 Էլեկտրաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18006 Դիզելագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18007 Էլեկտրագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18008 Գնացքաքարշային (լոկոմոտիվային) բրիգադի մեքենավար-հրահանգիչներ

2300100ա-18009 Գնացքի կարգավարներ (դիսպետչերներ) և ավագ կարգավարներ (ավագ դիսպետչերներ)

2300100ա-18010 Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ, գնացք կազմողներ

2300100ա-18011 Մայրուղային-երթուղային ճանապարհների հպակային (կոնտակտային) ցանցի էլեկտրամոնտյորներ և էլեկտրամեխանիկներ

2300100բ 2) Ղեկավարներ և մասնագետներ

2300100բ-23407 Լվացման-շոգեմաքրման կայարանի (գնացքի, կետի) վարպետներ

23002000 2. Մետրոպոլիտեն

2300200ա 1) Բանվորներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին

2300200ա-11242 Մետրոպոլիտենի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված)

2300200ա-11448 Դրեզինի վարորդներ (տնտեսական գնացքի մեքենավարներ)

2300200ա-11906 Ցամաքեցնողներ (դրենաժողներ)

2300200ա-13506 Ջրամբարձիչի մեքենավարներ

2300200ա-13741 Խյուսափոսային ագրեգատի մեքենավարներ

2300200ա-13771 Ներքին այրման շարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ

2300200ա-13773 Էլեկտրաշարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ

2300200ա-13890 Լվացող կայանքի մեքենավարներ

2300200ա-14091 Ուղեամբարձիչի մեքենավարներ

2300200ա-14335 Ֆրեզերային-մաքրամշակման մեքենայի մեքենավարներ

2300200ա-14369 Փայտակոճ ամրացնող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14370 Փայտակոճ հանող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14577 Բլոկավորման և կենտրոնացման սարքավորումներ մոնտաժողներ երկաթուղային տրանսպորտում

2300200ա-14601 Կապի սարքավորում մոնտաժողներ

2300200ա-14668 Ճանապարհային մոնտյորներ (գծի մոնտյորներ)

2300200ա-14979 Ուղեսպասարկիչ մեքենա և մեխանիզմ կարգաբերողներ

2300200ա-15406 Ճանապարհ և արհեստական կառույց շրջանցողներ (գծի շրջայցող բանվորներ)

2300200ա-15572 Արատանշիչ (արատադիտման) սայլակի օպերատորներ

2300200ա-15874 Ճանապարհաչափման օպերատորներ (գծեր չափող սայլակի օպերատորներ)

2300200ա-17531 Բանվորներ, ովքեր կատարում են տեղագրական-երկրաբաշխական և մարկշեյդերական աշխատանքներ

2300200ա-18450 Խյուսափոսային ագրեգատի փականագործներ

2300200ա-18559 Փականագործ-նորոգողներ (նորոգող-փականագործներ)

2300200ա-18585 Մետրոպոլիտենի էլեկտրասարքավորում սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18587 Մետրոպոլիտենի կայարանի և թունելի սարքավորումներ սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18874 Հյուսներ

2300200ա-19167 Թունելի (թունելային) բանվորներ

2300200ա-19801 Բոլոր անվանումների էլեկտրամոնտաժողներ

2300200ա-19820 Բոլոր անվանումների էլեկտրամոնտյորներ

2300200բ 2) Ղեկավարներ և մասնագետներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին

2300200բ-22177 Ճարտարագետներ, ովքեր զբաղված են աշխատանքի կատարման հսկողությամբ և մետրոպոլիտենի, եզրաչափքային-հետազոտական կայարանի կառույցների ու սարքավորման տեխնիկական վիճակի հսկողությամբ

2300200բ-22177 Ճարտարագետներ, ովքեր կատարում են երկրաբաշխական-մարկշեյդերական աշխատանք

2300200բ-22177 Ճարտարագետներ և տեսուչներ (ավագ տեսուչներ), ովքեր հսկում են երկաթուղու և մետրոպոլիտենի տեխնիկական միջոցների, շենքերի ու կառույցների նորոգման որակը

2300200բ-23186 Բոլոր անվանումների վարպետներ (ավագ վարպետներ, վարպետների օգնականներ)

2300200բ-24940 Տեխնիկներ, ովքեր աշխատում են եզրաչափքային-հետազոտական կայարանում

2300200բ-25410 Էլեկտրամեքենագետներ (ավագ էլեկտրամեքենագետներ), էլեկտրամեխանիկներ (ավագ էլեկտրամեխանիկներ)

2300200գ-18007 3) Էլեկտրագնացքի մեքենավարներ, մեքենավարի օգնականներ,

մեքենավար-հրահանգիչներ

2130310 II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

23603000 1. Աշխատանքներ արդյունաբերական ատոմային ռեակտորում, ատոմային էլեկտրակայանում և ջերմամատակարարման ատոմակայանում

23603000-1754ա Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես աշխատում են ռեակտորի համար տեխնոլոգիական ջուր նախապատրաստող և ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից մաքրող ջրակառույցների արտադրամասերում և տեղամասերում

23603000-1754բ Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես կատարում են տեխնոլոգիական ջուրն ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից և ճառագայթաակտիվ բեկորներից մաքրելու աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են մաքրող կայանքների տեխնոլոգիական սարքավորումները, որոնք աղտոտված են ճառագայթաակտիվ նյութերով

23603000-1754գ Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր հանդերձանք և հարմարանքներ պատրաստելու կամ նորոգելու ժամանակ մշտապես աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված նյութերով

23603000-1754դ Բանվորներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես ընտրում և նախապատրաստում են տեխնոլոգիական միջոցների փորձանմուշներ

23604000-1741 Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր նշված չեն N 1 ցուցակի XXI բաժնում, բայց մշտապես աշխատում են ստորգետնյա պայմաններում

23605000-17541 Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես և անմիջականորեն լիթիումի հիդրիդից պատրաստում են իրեր և արտադրական շենքերում նորոգում են տեխնոլոգիական սարքավորում

23606000 2. Աշխատանքներ պատրաստի հատուկ իրերի պահեստներում և պահեստարաններում, որտեղ պահվում են ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հանգույցներ ու մանրամասեր

23606000-17541 Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում և պահպանում են հատուկ իրեր

23607000 3. Ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի տեղափոխում

23607000-1754ա Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես զբաղված են ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի միջարտադրամասային և միջգործարանային տեղափոխմամբ

23607000-1754բ Բանվորներ և մասնագետներ, ովքեր կարգաբերում են կայանքներ` փոխարինելով փակ ճառագայթաակտիվ աղբյուրները, փաստացի աշխատած ժամանակի համար:

(հավելվածը լրաց. 21.07.16 N 756-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։