ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1303-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված և ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող՝ 95,653,590.0 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով գույքը, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնձորեսկի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավանի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը՝ համաձայն N 1 հավելվածի, սպասարկման կենտրոնների անվտանգության համակարգերը, գրասենյակային կահույքը և անասնաբուժական սարքերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի պահանջների իրականացման նպատակով:
1.1. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:
(1.1-ին կետը լրաց. 14.07.16 N 740-Ա)
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերից բխող անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները սահմանել պայմանագրերում` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 12-ի N 1303-Ա որոշման
Ց ա ն կ
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց, անժամկետ իրավունքով հանձնվող անշարժ գույքի
NN ը/կ Գույքի անվանումը Հասցեն Կառուցման տարեթիվը Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականի համարը, գրանցման ամսաթիվը Մակերեսը (քառ. մետր) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. Անասնաբուժական սպասարկման կենտրոն ՀՀ Սյունիքի մարզ, Խնձորեսկի համայնք, 1-ին փողոց, N 2 2014 թ. N 07042015-09-0033,
2015 թ. ապրիլի 7 137,4 43003934.0
2. Անասնաբուժական սպասարկման կենտրոն ՀՀ Արագածոտնի մարզ, Արտաշավանի համայնք, 6-րդ փողոց, 1-ին փակուղի, N 8 2014 թ. N 20102014-02-0021,
2014 թ. հոկտեմբերի 20 137,2 39082600.0
Ընդամենը` 82086534.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 12-ի N 1303-Ա որոշման
Ց ա ն կ
«Ագրոբիզնեսի ԵՎ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ԽնձորեսկԻ համայնքում կառուցված անասնաբուժական սպասարկման կենտրոնում գտնվող գույքի
NN ը/կ Գույքի անվանումը Քանակը (հատ) Ձեռքբերման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4 5
1. Խնձորեսկի համայնքի անասնաբուժական սպասարկման կենտրոնի անվտանգության համակարգ 1 2014 թ. 453578.0
2. Հանդիպումների սեղան 1 2014 թ. 66307.0
3. Աթոռներ 30 2014 թ. 396210.0
4. Գրասենյակային սեղան 4 2014 թ. 16528.0
5. Գրասենյակային բազկաթոռ 4 2014 թ. 105228.0
6. Գրասենյակային պահարան 4 2014 թ. 245232.0
7. Գրադարակ 6 2014 թ. 55842.0
8. Վաճառքի ցուցափեղկ 3 2014 թ. 117921.0
9. Վաճառասրահի դարակներ 3 2014 թ. 114921.0
10. Պահեստի դարակներ (գծամետր) 20 2014 թ. 496120.0
11. Փոքր սեղան 1 2014 թ. 29307.0
12. Արտահագուստի կախիչ 2 2014 թ. 24614.0
13. Շերտավարագույրներ 7 2014 թ. 103649.0
14. Խոհանոցի կահույք (հավաքածու) 1 2014 թ. 273307.0
15. Սանդուղք 1 2014 թ. 51307.0
16. Չհրկիզվող պահարան 1 2014թ. 126307.0
17. Ցուցադրական սառնարան TOSHIBA GR-K33UB-C 1 2014 թ. 271433.0
18. Խոհանոցային սառնարան Hiseոse R-S20DR4SAA/NPA 1 2014 թ. 164033.0
19. Պրոյեկտոր OPTOMA S300 1 2014 թ. 257933.0
20. Էկրան 1 2014 թ. 68033.0
21. Ֆլիպ չարտ 1 2014 թ. 119633.0
22. Համակարգիչ Intel Pentium G630 2 2014 թ. 662267.0
23. Սեղանի էլեկտրոնային կշեռք CRC 5201 1 2014 թ. 26933.0
24. Էլեկտրոնային կշեռք ACS 30 1 2014 թ. 45533.0
25. Սերմնահեղուկի կոնտեյներ՝ 40 լ 1 2014 թ. 882800.0
26. Սերմնահեղուկի կոնտեյներ՝ 20 լ 1 2014 թ. 721100.0
27. Սերմնահեղուկի կոնտեյներ՝ 8 լ 1 2014 թ. 701300.0
28. Ունելի` ազոտի կոնտեյների համար 1 2014 թ. 225000.0
29. Ունելի` անոթից սերմնահեղուկի ձողիկները հանելու համար 1 2014 թ. 3800.0
Ընդամենը 6826176.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 12-ի N 1303-Ա որոշման
Ց ա ն կ
«Ագրոբիզնեսի ԵՎ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ԱրտաշավանԻ համայնքում կառուցված անասնաբուժական սպասարկման կենտրոնում գտնվող գույքի
NN ը/կ Գույքի անվանումը Քանակը (հատ) Ձեռքբերման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4 5
1. Արտաշավանի համայնքի անասնաբուժական սպասարկման կենտրոնի անվտանգության համակարգ 1 2014 թ. 390578.0
2. Հանդիպումների սեղան 1 2014 թ. 65455.0
3. Աթոռներ 30 2014 թ. 370650.0
4. Գրասենյակային սեղան 4 2014 թ. 161820.0
5. Գրասենյակային բազկաթոռ 4 2014 թ. 101820.0
6. Գրասենյակային պահարան 4 2014 թ. 241820.0
7. Գրադարակ 6 2014 թ. 50730.0
8. Վաճառքի ցուցափեղկ 3 2014 թ. 115365.0
9. Վաճառասրահի դարակներ 3 2014 թ. 112365.0
10. Պահեստի դարակներ (գծամետր) 20 2014թ. 479100.0
11. Փոքր սեղան 1 2014 թ. 28455.0
12. Արտահագուստի կախիչ 2 2014 թ. 22910.0
13. Շերտավարագույրներ 7 2014 թ. 97685.0
14. Խոհանոցի կահույք (հավաքածու) 1 2014 թ. 272415.0
15. Սանդուղք 1 2014 թ. 50455.0
16. Չհրկիզվող պահարան 1 2014 թ. 125455.0
17. Ցուցադրական սառնարան TOSHIBA GR-K33UB-C 1 2014 թ. 260767.0
18. Խոհանոցային սառնարան Hisense R-S20DR4SAA/NPA 1 2014 թ. 153367.0
19. Պրոյեկտոր OPTOMA S300 1 2014 թ. 247267.0
20. Էկրան 1 2014 թ. 57367.0
21. Ֆլիպ չարտ 1 2014 թ. 108967.0
22. Համակարգիչ Intel Pentium G630 2 2014 թ. 640933.0
23. Սեղանի էլեկտրոնային կշեռք CRC 5201 1 2014 թ. 16267.0
24. Էլեկտրոնային կշեռք ACS 30 1 2014 թ. 34867.0
25. Սերմնահեղուկի կոնտեյներ՝ 40 լ 1 2014 թ. 882800.0
26. Սերմնահեղուկի կոնտեյներ՝ 20 լ 1 2014 թ. 721100.0
27. Սերմնահեղուկի կոնտեյներ՝ 8 լ 1 2014 թ. 701300.0
28. Ունելի` ազոտի կոնտեյների համար 1 2014 թ. 225000.0
29. Ունելի` անոթից սերմնահեղուկի ձողիկները հանելու համար 1 2014 թ. 3800.0
Ընդամենը 6740880.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան