Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2016 թվականի N 768-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման 1.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի «ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանային մասնաշենքերից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված անշարժ գույքը (NN 5 և 11 մասնաշենքերի բնակելի տարածքները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող քաղաքացիներին` համաձայն հավելվածի` ըստ հավելվածում նշված անշարժ գույքի (բնակելի տարածքների) նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. հուլիսի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հուլիսի 14-ի N 768-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԳԻՏԱՎԱՆԻ «ՀՀ ԳԱԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ NN 5 ԵՎ 11 ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN

ը/կ Բնակության վայրը Բնակիչների ազգանունները, անունները, հայրանունները Անձնագրային տվյալները Հատկաց-

ման տարեթիվը Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը

(քառ. մետր) Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը

(դրամ) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

1 2 3 4 5 6 7 8

1. ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 5-րդ շենք, բն. 7 Գրիգորյան Իրինա Գերմանի AK0576018, տրված 28.07.2010թ.,

029-ի կողմից

(ծնվ.` 06.05.1984 թ.) 1991 42.1 24 160 20112015-02-0023

2. ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 11-րդ շենք, բն. 1 Սարգսյան Ջուլիետա Արշակի AN0700939, տրված 06.11.2013 թ., 029-ի կողմից

(ծնվ.` 05.09.1948 թ.) 2007 41.1 24 160 20112015-02-0012

3. ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 11-րդ շենք, բն. 6 Արսենյան Սոնա Կոլյայի AK0610910, տրված 03.09.2010 թ.,

029-ի կողմից

(ծնվ.` 09.01.1957 թ.) 1995 42.7 24 160 20112015-02-0013

4. ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Գիտավան ՖՀԻ 11-րդ շենք, բն. 11 Գալստյան Ջեմմա Փայլակի AM0252891, տրված

01.04.2011 թ.,

029-ի կողմից

(ծնվ.` 01.11.1957 թ.) 2006 42.9 24 160 20112015-02-0008

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։