Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2003 թվականի N 341-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներել 1998-2001 թվականներին պետական պատվեր կատարած պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների՝ սույն որոշման ընդունման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժինների վճարման գծով առկա պարտքերը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

ա) մեկամսյա ժամկետում ապահովել պետական մասնակցությամբ առողջապահական կազմակերպությունների հետ պարտավորությունների փոխադարձ ներման մասին պայմանագրերի կնքումը.

բ) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պայմանագրերը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն փոխադարձ ներված պարտավորությունների մասին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. ապրիլի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։