Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ԵՎ N 1408-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2016 թվականի N 808-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ԵՎ N 1408-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 11-րդ սյունակում «1,8213» թիվը փոխարինել «1,820219» թվով.

2) որոշման N 3 հավելվածի 4-րդ կետի 11-րդ սյունակում «1,8213» թիվը փոխարինել «1,820219» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների 17-րդ և 18-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների հիման վրա Երևան քաղաքի Կորյունի 2 և Աբովյան 52 հասցեներում գտնվող հողամասերի սահմանների ճշտման և հատակագծերի թողարկման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2014 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 81/0014 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, սույն որոշման 3-րդ կետում նշված հասցեներում գտնվող հողամասերի սահմանների ճշտման արդյունքում առաջացած, ինքնակամ կառույց հանդիսացող ենթակայանի զբաղեցրած՝ 89,22 քառ. մետր մակերեսով հողամասը համարվում է Երևանի համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. օգոստոսի 4

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

հուլիսի 29-ի N 808-Ն որոշման

NN

ը/կ Գտնվելու

վայրը Շենքերի և

շինությունների անվանումները Շահա-գործման տարեթիվը Գույքի ձեռք- բերման տարեթիվը Ընդհանուր մակերեսը

(քառ. մ)

(այդ թվում՝ նկուղ) Սկզբնական արժեքը

(հազ. դրամ) Մաշվածու-թյունը

(հազ. դրամ) Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ) Սեփականա-շնորհման

վկայականը Հողամասը (հա) Վիճակը Այլ

տվյալներ

17. Քաղ. Երևան, Աբովյան 52 համալսարան

(N 6 մասնաշենք) 1947 թ. 1947 թ. 7342.2 2,505,940.5 259,936.6 2,246,003.9 N 20012016-01-0199 0.972289 լավ

18. համալսարան

(N 8 մասնաշենք) 2006 թ. 2006 թ. 5971.6 2,809,470.7 291,148.7 2,518,322.0 լավ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

հուլիսի 29-ի N 808-Ն որոշման

NN

ը/կ Գտնվելու վայրը Շենքերի և շինությունների անվանումները Շահա-գործման տարեթիվը Գույքի

ձեռք- բերման տարեթիվը Ընդհանուր մակերեսը

(քառ. մ)

(այդ թվում՝ նկուղ) Սկզբնական արժեքը

(հազ. դրամ) Մաշվածու-թյունը

(հազ. դրամ) Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ) Սեփականա-

շնորհման

վկայականը Հողամասը (հա) Վիճակը Այլ

տվյալներ

17. Քաղ. Երևան, Աբովյան 52 համալսարան

(N 6 մասնաշենք) 1947 թ. 1947 թ. 7342.2 2,505,940.5 259,936.6 2,246,003.9 N 20012016-01-0199 0.972289 լավ

18. համալսարան

(N 8 մասնաշենք) 2006 թ. 2006 թ. 5971.6 2,809,470.7 291,148.7 2,518,322.0 լավ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։