Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 2016 թվականի N 734-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի:

3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. օգոստոսի 10

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

օգոստոսի 10-ի N 734-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2016 թվականի օգոստոսի 14-ից մինչԵՎ սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) մեկնող դիտորդական առաքելության

Հ. Ղազարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

Ա. Աղամալյան

- «Ապելլա» քաղաքական վերլուծության և երկխոսության ինստիտուտ» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

օգոստոսի 10-ի N 734-Ա

որոշման

ց ա ն կ

յուրաքանչյուր երկարաժամկետ դիտորդի համար հաշվարկված ծախսերի

Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեք 200.000 դրամ

Գիշերավարձ 304$ * 42 (օգոստոսի 14-ից սեպտեմբերի 25-ը) հաշվարկը տվյալ օրվա փոխարժեքով)

Օրապահիկ 171$ * 43 (օգոստոսի 14-ից սեպտեմբերի 25-ը) հաշվարկը տվյալ օրվա փոխարժեքով)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։