«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հուլիսի 2016 թ. թիվ 113-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿ» (ՌՈՒՍԵՐԵՆ) ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2016 թվականի սեպտեմբերի 15-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» (ռուսերեն) արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ Ա. Ջավադյան
2016 թ. հուլիսի 26
Երևան
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2016 թվականի հուլիսի 22-ի
թիվ 113-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» (ռուսերեն) արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին Արարատ լեռան գրաֆիկական պատկերն է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «2016» մակագրություններով: Աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ստորին հատվածում «5000 ԴՐԱՄ» և «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին «25 ՏԱՐԻ ЛЕТ» մակագրությունն է Հայաստանի Հանրապետության դրոշի գունային ֆոնի վրա: Աջ կողմում պատկերված է խաչքար, շրջագծով` «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «АРМЯНСКАЯ ГОСУДАРСТВЕННОСТЬ» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 925.0
Քաշը 168,1 գ
Տրամագիծը 63,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ընդհատվող ատամնավոր, համարակալված
Տպաքանակը 100 հատ
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հայաստանի Հանրապետության 25-ամյակ» (ռուսերեն) հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները