Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2 ՕԳՈՍՏՈՍԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 53-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

2 օգոստոսի 2016 թ.

ք. Երևան թիվ 53-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի N 29-Ն որոշմամբ հաստատված «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգ»-ի 21-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով և հաշվի առնելով, որ 2016 թվականի ապրիլի 30-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթին մասնակցելու դիմում չի ներկայացվել` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

1. 2016 թվականի ապրիլի 30-ին հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարել չկայացած:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահի

պաշտոնակատար

Ժ. Դադասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։