Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2016 թվականի N 835-Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) որպես «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության և «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել միակ բաժնետիրոջ որոշում` 100 տոկոս պետական մասնակցությամբ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ վաճառող) կողմից «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գույքային համալիրը (սույն որոշման հավելվածում նշված ցանկով) շահութահարկով հարկման նպատակով առկա՝ 56615,22 հազ. դրամ մնացորդային արժեքին գումարած 11323,044 հազ. դրամ ավելացված արժեքի հարկի գումարը, ընդամենը՝ 67938,264 հազ. դրամ գնով՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) վաճառելու վերաբերյալ.

2) ապահովել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի շահագործման գործընթացում անմիջականորեն ներգրավված աշխատողներին «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքից ազատումը և նույն պայմաններով աշխատանքի ընդունումն «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունում, ինչպես նաև «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ համատեղ աշխատանքային պայմանագրի կնքումը՝ հիդրոէլեկտրակայանի շահագործման վարչական կառավարման պարտականությունների իրականացման համար:

2. Սահմանել, որ գնորդի կողմից գույքի արժեքը վճարվելու է երկու տարվա ընթացքում, և տարաժամկետ վճարման գծով գրավի իրավունք չի կիրառվում:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել գնորդին, որին սեփականության իրավունքով անցնում է գույքը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. օգոստոսի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

օգոստոսի 4-ի N 835-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(դրամ)

NN

ը/կ Անվանումը Շահագործման սկիզբը Մնացորդային արժեքը (առանց ԱԱՀ-ի) Ավելացված արժեքի հարկը (20%) Ընդամենը՝ մնացորդային արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն)

1. «Հեր-Հեր» ՀԷԿ-ի շենք 01.01.1998 թ. 25,152,524 5,030,505 30,183,029

2. Տուրբինային խողովակաշար 01.01.1998 թ. 19,130,334 3,826,067 22,956,401

3. Հեռացնող ջրանցք 01.01.1998 թ. 8,193,330 1,638,666 9,831,996

4. Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 1 01.01.1998 թ. 800,000 160,000 960,000

5. Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 2 01.01.1998 թ. 800,000 160,000 960,000

6. Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 01.01.1998 թ. 840,252 168,050 1,008,302

7. Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 01.01.1998 թ. 840,252 168,050 1,008,302

8. Սեփական կարիքների տրանսֆորմատոր 01.01.1998 թ. 50,000 10,000 60,000

9. Սեփական կարիքների տրանսֆորմատոր 01.01.1998 թ. 50,000 10,000 60,000

10. Կոմպլեկտ բաշխիչ հարմ. ԿՍՈ 272 01.01.1998 թ. 3,000 600 3,600

11. Սեփական կարիքների վահանակ 01.01.1998 թ. 19,500 3,900 23,400

12. Սեփական կարիքների վահանակ 01.01.1998 թ. 19,500 3,900 23,400

13. Պաշտպանական և ավտոմատիկայի պանել 01.01.1998 թ. 3,000 600 3,600

14. Գեներատորի ղեկավարման պանել 01.01.1998 թ. 3,000 600 3,600

15. Ազդանշանային վահանակ 01.01.1998 թ. 3,000 600 3,600

16. Հաստատ. հոսանքի աղբյուր ՇՈՒՈՏ-110 01.01.1998 թ. 3,000 600 3,600

17. Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա 01.01.1998 թ. 3,000 600 3,600

18. Լրալիցք ագրեգատ 220/24Վ 20Ա 01.01.1998 թ. 3,000 600 3,600

19. Էլ.հաշվիչ EA-02 RL-3 01.02.2002 թ. 3,000 600 3,600

20. Էլ.հաշվիչ EA-02 RL-3 01.02.2002 թ. 3,000 600 3,600

21. Էլ.հաշվիչ EA-02 RL-4 01.02.2002 թ. 3,000 600 3,600

22. Էլ.հաշվիչ EA-02 RL-4 01.02.2002 թ. 3,000 600 3,600

23. Եռաֆազ հաշվիչ EA -02 01.07.2001 թ. 3,000 600 3,600

24. Էլ.կռունկ՝ 5 տ բեռնատարողությամբ 01.01.1998 թ. 3,000 600 3,600

25. Տեխ. ջրամատակարարման զտիչ 01.01.1998 թ. 3,000 600 3,600

26. Տեխ. ջրամատակարարման զտիչ 01.01.1998 թ. 3,000 600 3,600

27. Սեղանի գայլիկոնման հաստոց 2Ն 12 01.01.1998 թ. 3,000 600 3,600

28. ՀԷԿ-ի ավտոճանապարհ 01.01.1998 թ. 657,680 131,536 789,216

29. Սեղան՝ 2 կողմով 01.01.1998 թ. 3,000 600 3,600

30. Զոդման ապարատ 01.01.1998 թ. 3,000 600 3,600

31. 6 կՎ բարձր լարման գիծ 01.01.1998 թ. 4,848 970 5,818

32. Օդի ճնշակային կայանք K-33 01.01.1998 թ. 3,000 600 3,600

Ընդամենը 56,615,220 11,323,044 67,938,264

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։