Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 օգոստոսի 2016 թվականի N 32
15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 15-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. հապավումների ցանկը «ՄԺԾԾ - Միջնաժամկետ ծախսերի ծրագիր» բառերից հետո լրացնել «ՀՀ ԿԱ ՊԵԿ - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով,
բ. 15-րդ, 16-րդ, 20-րդ կետերում և 17-րդ կետի 1-ին ենթակետում «2015» թիվը փոխարինել «2016» թվով,
գ. 16-րդ կետի 4-րդ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տես՝ http://www.pefa.org/en/content/introducing-pefa-2016 հղումը»,
դ. 16-րդ կետում բյուջետային ցիկլը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ե. 20-րդ կետի 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 1. ՊԾՖՀ-ի 2016 թվականի կատարողականի ցուցանիշների բաղադրիչները
Հենասյուները ՊԾՖՀ-ի կատարողականի ցուցանիշը Ցուցանիշի անվանումը
1 2 3
I. Բյուջեի հուսալիությունը ԿՑ-1 Ագրեգացված ծախսերի արդյունքները
ԿՑ-2 Ծախսերի արդյունքների կազմը
ԿՑ-3 Եկամուտների արդյունքները
II. Հանրային ֆինանսների թափանցիկությունը ԿՑ-4 Բյուջեի դասակարգում
ԿՑ-5 Բյուջետային փաստաթղթավորում
ԿՑ-6 Ֆինանսական հաշվետվություններում չներառված կենտրոնական կառավարության գործառնությունները
ԿՑ-7 Միջկառավարական փոխանցումներ
ԿՑ-8 Ծառայությունների մատուցման կատարողականի մասին տեղեկատվություն
ԿՑ-9 Հանրային տեղեկատվության մատչելիությունը
III. Ակտիվների և պարտավորությունների կառավարում ԿՑ-10 Հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականությունը
ԿՑ-11 Հանրային ներդրումների կառավարում
ԿՑ-12 Հանրային ակտիվների կառավարում
ԿՑ-13 Պարտքի կառավարում
IV. Քաղաքականության վրա հիմնված հարկաբյուջետային ռազմավարություն և բյուջետավորում ԿՑ-14 Մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումներ
ԿՑ-15 Հարկաբյուջետային ռազմավարություն
ԿՑ-16 Միջնաժամկետ հեռանկարը ծախսերի բյուջետավորման մեջ
ԿՑ-17 Բյուջեի պատրաստման գործընթացը
ԿՑ-18 Բյուջեների օրենսդրական ուսումնասիրություն
V. Կանխատեսելիությունը և հսկողությունը բյուջեի կատարման գործընթացում ԿՑ-19 Եկամուտների վարչարարություն
ԿՑ-20 Եկամուտների հաշվառում
ԿՑ-21 Տարվա ռեսուրսների բաշխման կանխատեսելիությունը
ԿՑ-22 Ծախսերի ապառքներ
ԿՑ-23 Աշխատավարձերի հսկողություն
ԿՑ-24 Գնումների կառավարում
ԿՑ-25 Ոչ աշխատավարձային ծախսերի ներքին հսկողությունը
ԿՑ-26 Ներքին աուդիտ
VI. Հաշվապահական հաշվառում և հաշվետվություն ԿՑ-27 Ֆինանսական տվյալների ամբողջականություն
ԿՑ-28 Տարեկան բյուջետային հաշվետվություններ
ԿՑ-29 Տարեկան ֆինանսական հաշվետվություններ
VII. Արտաքին վերահսկողություն և աուդիտ ԿՑ-30 Արտաքին աուդիտ
ԿՑ-31 Աուդիտի հաշվետվությունների օրենսդրական ուսումնասիրություն
».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թ.
օգոստոսի 18-ի նիստի N 32
արձանագրային որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թ.
փետրվարի 18-ի նիստի N 6
արձանագրային որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թ.
օգոստոսի 18-ի նիստի N 32
արձանագրային որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թ.
փետրվարի 18-ի նիստի N 6
արձանագրային որոշման