ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2016 թվականի N 359-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ, 210-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. ապրիլի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 6-ի N 359-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
NN ը/կ Փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերը Պատասխանատու կատարողը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներ, որոնց հիման վրա կատարվում է փոփոխությունը
1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ առողջապահության նախարարություն մինչև 2016 թվականի
հունիսի 3-րդ տասնօրյակ 25
3-րդ մաս
2. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն մինչև 2016 թվականի
հուլիսի 1-ին տասնօրյակ 25
1-ին և 2-րդ մասեր
3. (կետն ուժը կորցրել է 18.08.16 N 851-Ա)
4. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ առողջապահության նախարարություն մինչև 2016 թվականի
հուլիսի 3-րդ տասնօրյակ 25
3-րդ մաս
5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ արդարադատության նախարարություն մինչև 2016 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ 27
1-ին մաս
6. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն մինչև 2016 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ 25
3-րդ մաս
7. «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ բնապահպանության նախարարություն մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ 10
2-րդ մաս
8. «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ արդարադատության նախարարություն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 146
9. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ արդարադատության նախարարություն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 132
10. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտե մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 146, 159
11. «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 146, 159
(հավելվածը փոփ. 18.08.16 N 851-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան