Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 670-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 օգոստոսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016283

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

21 հուլիսի 2016 թ. N 755-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 670-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հունիսի 27-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 670-Ն հրամանով հաստատված`

1) Հավելված 1-ի`

ա. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.

1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը սահմանվում է 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:

2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ) բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների:

3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ընդհանուր առմամբ կազմելով 31 դասաժամ:

4) Մնացած 3 դասաժամը սովորողը տնօրինում է իր հայեցողությամբ:

5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը:

6) «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ):»:

բ. 39-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջոցով` տարեկան գնահատականները` բացառությամբ այն առարկաների, որոնց ուսումնասիրությունը սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 45-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջին համապատասխան ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում:»:

գ. 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Ուսումնական պարապմունքների ընթացքում 10-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2016թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ, ձմեռային` 2016թ. դեկտեմբերի 26-ից 2017թ. հունվարի 8-ը ներառյալ, գարնանային` 2017թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:»:

դ. 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.

1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը սահմանվում է 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:

2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ) բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների:

3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) (1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ընդհանուր առմամբ կազմելով 31 դասաժամ:

4) Մնացած 3 դասաժամը սովորողը տնօրինում է իր հայեցողությամբ:

5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը:

6) «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնասիրությունը (կրկնությունը) ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում` կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (պետական ավարտական քննությամբ):»:

2) Հավելված 1.1-ի`

ա. աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ 2

Ավագ դպրոցի հումանիտար հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

Առարկայախումբ Առարկա Շաբաթական

ժամերի

քանակը

X XI XII

Հոսքային բաղադրիչ

Խորացված ուսուցմամբ

առարկաներ .1 Հայոց լեզու -1 2 2 3

Հայ գրականություն -1 3 4 5

Հայոց պատմություն -1 3 5 8

Համաշխ. պատմություն -1 3 5 8

Օտար լեզու -1 3 5 8

Ռուսաց լեզու -1 (Ռուսաց լեզու, Ռուս գրականություն) 3 5 8

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

Ընդհանուր հանրակրթական

առարկաներ Հայոց լեզու 2 2 2

Հայ գրականություն 2 3 3

Հայոց պատմություն 2 2 2

Համաշխ. պատմություն 2 1 1

Հասարակագիտություն 2 1.5 1

Օտար լեզու -2 2 2 2

Ռուսաց լեզու -2 2 2 2

Հայոց եկեղեցու պատմություն 1 1 -

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն) 3 3 3

Բնագիտական առարկա .2 2 1 1

Բնագիտական առարկա .2 1 1 -

Բնագիտական առարկա .2 1 - -

Բնագիտական առարկա .2 1 - -

Ինֆորմատիկա 1 1 -

Ֆիզկուլտուրա 3 3 1

ՆԶՊ 1 1 1

Դպրոցական բաղադրիչ

Ընդամենը 34 34 34

»:

բ. աղյուսակ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ 3

Ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

Առարկայախումբ Առարկա Շաբաթական ժամերի

քանակը

X XI XII

Հոսքային բաղադրիչ

Խորացված ուսուցմամբ

առարկաներ .1 Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն) -1 7 8 8

Ֆիզիկա -1 4 5 8

Քիմիա -1 4 5 8

Կենսաբանություն -1 4 5 8

Աշխարհագրություն -1 3 5 8

Ռուսաց լեզու -1 (Ռուսաց լեզու, Ռուս գրականություն) 3 5 8

Օտար լեզու -1 3 5 8

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

Ընդհանուր հանրակրթական

առարկաներ Հայոց լեզու 2 2 2

Հայ գրականություն 2 2 2

Հայոց պատմություն 2 2 2

Հասարակագիտություն 2 1,5 1

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն) 5 5 5

Բնագիտական առարկա .2 2 1 1

Բնագիտական առարկա .2 1 1 -

Բնագիտական առարկա .2 1 1 -

Բնագիտական առարկա .2 1 - -

Ինֆորմատիկա 1 2 1

Օտար լեզու-2 2 2 2

Ռուսաց լեզու 1 1 1

Ֆիզկուլտուրա 3 3 1

ՆԶՊ 1 1 1

Դպրոցական բաղադրիչ

Ընդամենը 34 34 34

»:

գ. աղյուսակ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աղյուսակ 4

Ավագ դպրոցի արհեստագործական հոսքի ուսումնական պլան

X-XII դասարաններ

Առարկայախումբ Ուսումնական առարկաներ Շաբաթական

ժամերի

քանակը

X XI XII

Հոսքային բաղադրիչ

Մասնագիտական դասընթացներ

(առարկաներ).1 9 13 15.5

Ընդհանուր հանրակրթական բաղադրիչ

Ընդհանուր հանրակրթական առարկաներ Հայոց լեզու 2 2 2

Հայ գրականություն 2 2 2

Հայոց պատմություն 2 2 2

Օտար լեզու 2 2 2

Ռուսաց լեզու 2 2 2

Հասարակագիտություն 2 1 1

Մաթեմատիկա (Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր, Երկրաչափություն) 3 3 3

Բնագիտական առարկա .2 2 1 1

Բնագիտական առարկա .2 1 1 -

Բնագիտական առարկա .2 1 - -

Բնագիտական առարկա .2 1 - -

Ինֆորմատիկա և ՏՀՏ 1 1 1

Ֆիզկուլտուրա 3 3 1.5

ՆԶՊ 1 1 1

Դպրոցական բաղադրիչ

Ընդամենը 34 34 34

»:

3) Հավելված 2-ի`

ա. 11-րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրակրթական ընդհանուր ծրագրի առարկաներից սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների միջոցով` տարեկան գնահատականները` բացառությամբ սույն հրամանով հաստատված Հավելված 1-ի 45-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքի:»:

բ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետներ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության` Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը:»:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Լ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։