ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 865-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և Երևան քաղաքի Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը ու բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 865-Ա որոշման
Ց Ա Ն Կ
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Սեփականաշնորհման ենթակա բնակարնների գտնվելու վայրը, սենյակների թիվը Հատկացման
տարեթիվը Բնակարանի մակերեսը (քառ.մ) Հաշվեկշռային
արժեքը (դրամ)(01.01.2016 թ. դրությամբ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող
1 2 3 4 5 6 7 8
1. Սարկիսյան Անժելա
Հրանտի
Սարկիսյան Թամարա
Հովհաննեսի AF0411890, տրվ.` 04.07.2002 թ.,
009-ի կողմից, ծնվ.՝ 18.02.1970 թ.
AN0630259, տրվ.՝ 26.08.2013 թ.,
009-ի կողմից, ծնվ.՝ 08.08.1997 թ. քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 415 բնակարան 2002 թ. 41.4 123524.35 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
2. Մկրտիչևա Ռիմմա Գրիգորիի 007047756, տրվ.՝ 24.08.2015 թ.,
099-ի կողմից, ծնվ.՝ 06.07.1940 թ. քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքի թիվ 630 սենյակ 2011 թ. 16.7 57463.70 սեփականության իրավունքով
3. Մարտիրոսյան Էլվիրա Սերգեյի
Շումովիչ Ալեքսանդրա
Ալեքսանդրի AN0418020, տրվ.՝ 21.03.2013 թ.,
003-ի կողմից, ծնվ.՝ 07.08.1963 թ.
ծնվ.` 27.10.2001 թ. քաղ. Երևան, Շիրակի 2ա /7 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 719 սենյակ 2007 թ. 17.1 41645.17 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան