ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2016 թվականի N 868-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 67-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված տպագրական օժանդակ սարքավորումները` 1030.0 հազ. դրամ գնահատված արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, և Երևան քաղաքի Կոմիտասի 49/2 հասցեում գտնվող տարածքից 83,640.0 հազ. դրամ գնահատված արժեքով 288.0 քառ. մետր տարածքը (1-ին հարկից) (այսուհետ միասին՝ գույք) հետ վերցնել և ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում» ծրագրի (բաժին` 04, խումբ` 01, դաս` 01, ծրագիր` 14) շրջանակներում «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված սարքավորումները և էտալոնային համակարգերը՝ 86,519.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի, ներդնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի արժեքի չափով «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և պետական գրանցումը:
4. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև, ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությամբ պայմանավորված, կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 868-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Տարեթիվը Քանակը Գնահատված արժեքը
(հազ. դրամ)
1. Ծալող մեքենա FKS MINIPLT 510 1996 թ. 1 120.0
2. Ամրակալիչ Rapid 110 1997 թ. 1 50.0
3. Դարսիչ Grafijod RA 1997 թ. 1 30.0
4. Տպող մեքենա և «տակդիր» RISOGRAPH RA4200 1997 թ. 1 100.0
5. Բրոշյուրավորող սարք Duplo DMB-50 1997 թ. 1 350.0
6. Էջաշար DUPLO DC-10 mini, «տակդիր» 1997 թ. 1 300.0
7. Ջերմասոսնձող սարք Graeibind BLC-600 1997 թ. 1 80.0
Ընդամենը 7 1030 .0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 868-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Տարեթիվը Քանակը Ձեռքբերման արժեքը (հազ. դրամ)
1. ԱԳԼՃԿ ստուգաչափման շարժական լաբորատորիա 2015 թ. 1 25374,0
2. Էտալոնային ավտոկշեռք 2015 թ. 1 15960,0
3. Ելակետային չափանոթների հավաքածու 2015 թ. 1 11755,0
4. Ֆիզիկաքիմիական չափումների և բժշկական նշանակության ստուգաչափման և տրամաչափարկման սարքավորումներ 2014 թ. 1 24930,0
5. Կենցաղային ջրաչափերի ստուգաչափման վահանակ 2014 թ. 1 8500,0
Ընդամենը 86519,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան