ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 895-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 110-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 3) Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացի իրականացման ընթացակարգերը (ըստ շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի) նկարագրող Կառուցապատողի ուղեցույցի ռուսերեն և անգլերեն թարգմանություն և ՀՀ քաղաքաշինության նախարարության էլեկտրոնային կայքում տեղադրում ակնկալվում է բարձրացնել հանրապետությունում կառուցապատման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ իրազեկվածությունը, ապահովել իրավական ակտերի դրույթների պարզաբանման և մատչելի տեղեկատվության տրամադրման գործընթացը ՀՀ քաղաքաշինության նախարարություն 15.12.2016 թ.
ֆինանսական միջոցների առկայության դեպքում օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. սեպտեմբերի 5
Երևան