ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 930-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը հաստատելու մասին» N 293-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը` համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. սեպտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 8-ի N 930-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 17-ի N 293-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ
NN
ը/կ Քիմիական նյութի անվանումը Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համապատասխան համարը (ՔՎԾ) Կատեգորիան
1 2 3 4
1. 2, 4, 5 - T, դրա աղերը և եթերները 93-76-5 պեստիցիդ
2. Ալաքլոր 15972-60-8 պեստիցիդ
3. Ալդիկարբ 116-06-3 պեստիցիդ
4. Ալդրին 309-00-2 պեստիցիդ
5. Ազինֆոս-մեթիլ 86-50-0 պեստիցիդ
6. Բինապակրիլ 485-31-4 պեստիցիդ
7. Կապտաֆոլ 2425-06-1 պեստիցիդ
8. Քլորդան 57-74-9 պեստիցիդ
9. Քլորդիմեֆորմ 6164-98-3 պեստիցիդ
10. Քլորբենզիլատ 510-15-6 պեստիցիդ
11. 1-1-1 եռքլոր-2,2-բիս (ո-քլորֆենիլ) էթան (ԴԴՏ) 50-29-3 պեստիցիդ
12. Դիլդրին 60-57-1 պեստիցիդ
13. Դինիտրո-օրթո-կրեզոլ (ԴՆՕԿ) և դրա աղերը (ինչպիսիք են ամոնիումի, կալիումի և նատրիումի աղերը) 534-52-1
2980-64-5
5787-96-2
2312-76-7 պեստիցիդ
14. Դինոսեբ, դրա աղերը և եթերները 88-85-7 պեստիցիդ
15. 1, 2 - դիբրոմէթան (ԴԲԷ) 106-93-4 պեստիցիդ
16. Էնդոսուլֆան 115-29-7 պեստիցիդ
17. Էթիլենդիքլորիդ 107-06-2 պեստիցիդ
18. Էթիլենօքսիդ 75-21-8 պեստիցիդ
19. Ֆտորացետամիդ 640-19-7 պեստիցիդ
20. Հեքսաքլորցիկլոհեքսան (իզոմերների խառնուրդ) 608-73-1 պեստիցիդ
21. Հեպտաքլոր 76-44-8 պեստիցիդ
22. Հեքսաքլորբենզոլ 118-74-1 պեստիցիդ
23. Լինդան 58-89-9 պեստիցիդ
24. Սնդիկի միացություններ, այդ թվում` սնդիկի անօրգանական միացություններ, ալկիլսնդիկի միացություններ, ինչպես նաև ալկիլօքսիալկիլ և արիլիրացված սնդիկի միացություններ պեստիցիդ
25. Մոնոկրոտոֆոս 6923-22-4 պեստիցիդ
26. Պարատիոն 56-38-2 պեստիցիդ
27. Պենտաքլորֆենոլ, դրա աղերը և եթերները 87-86-5 պեստիցիդ
28. Տոքսաֆեն 8001-35-2 պեստիցիդ
29. Եռբուտիլանագի բոլոր միացությունները, ներառյալ՝
- եռբուտիլանագի օքսիդ
- եռբուտիլանագի ֆտորիդ
- եռբուտիլանագի մետակրիլատ
- եռբուտիլանագի բենզոատ
- եռբուտիլանագի քլորիդ
- եռբուտիլանագի լինօլեատ
- եռբուտիլանագի նավթենատ 56-35-9
1983-10-4
2155-70-6
4342-36-3
1461-22-9
24124-25-2
85409-17-2 պեստիցիդ
30. Փոշիացվող խառնուրդներ, որոնք պարունակում են բենոմիլ (կոնցենտրացիան՝ ≥ 7 տոկոս), կարբոֆուրան (կոնցենտրացիան՝ ≥10 տոկոս) և թիրամ (կոնցենտրացիան՝ ≥15 տոկոս) 17804-35-2
1563-66-2
137-26-8 խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ
31. Մետամիդոֆոս 10265-92-6 պեստիցիդ
32. Ֆոսֆամիդոն (լուծվող հեղուկ խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1000 գ/լ գերազանցող պարունակությամբ) 13171-21-6 (խառնուրդ, E,Z իզոմերներ)
23783-98-4
(Z- իզոմեր)
297-99-4
(E- իզոմեր) խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ
33. Մեթիլպարատիոն (էմուլսիա գոյացնող խտանյութեր՝ ակտիվ բաղադրամասի 19,5 կամ ավելի տոկոսային պարունակությամբ և փոշի խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1,5 կամ ավելի տոկոսային պարունակությամբ) 298-00-0 խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ
Ասբեստի տեսակներ՝
34.
35.
36.
37.
38. ակտինոլիտ
անտոֆիլիտ
ամոզիտ
կրոցիդոլիտ
տրեմոլիտ 77536-66-4
77536-67-5
12172-73-5
12001-28-4
77536-68-6 արդյունաբերական քիմիական նյութ
արդյունաբերական քիմիական նյութ
արդյունաբերական քիմիական նյութ
արդյունաբերական քիմիական նյութ
արդյունաբերական քիմիական նյութ
39. Պոլիբրոմացված դիֆենիլներ (ՊԲԴ) 36355-01-8
(հեքսա-)
27858-07-7
(օկտա-)
13654-09-6
(դեկա-) արդյունաբերական քիմիական նյութ
40. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ) 1336-36-3 արդյունաբերական քիմիական նյութ
41. Պոլիքլորացված տերֆենիլներ (ՊՔՏ) 61788-33-8 արդյունաբերական քիմիական նյութ
42. Քառաէթիլկապար 78-00-2 արդյունաբերական քիմիական նյութ
43. Քառամեթիլկապար 75-74-1 արդյունաբերական քիմիական նյութ
44. Տրիս (2, 3 - դիբրոմպրոպիլ) ֆոսֆատ 126-72-7 արդյունաբերական քիմիական նյութ
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան