Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ, ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ՝ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 սեպտեմբերի 2016 թվականի N 898-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ, ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ՝ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի՝ արոտների և խոտհարքների (բնական կերահանդակներ) 2016 թվականի կադաստրային գները՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողերի՝ բնական կերահանդակների (արոտներ և խոտհարքներ) կադաստրային գնահատման քարտեզները և տեղեկագրերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. սեպտեմբերի 6

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 2-ի N 898-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ, ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ՝ ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՆ ԿԵՐԱՀԱՆԴԱԿՆԵՐ) 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԵՐԸ

(հազ. դրամ/հա)

NN

ը/կ Գնահատման շրջանները Գնահատման

խմբերը Բնական կերահանդակներ

խոտհարք արոտ

գինը գինը

1. Կիսաանապատային

A I 378.0 288.0

II 294.0 224.0

III 210.0 160.0

IV 126.0 96.0

V 42.0 32.0

2. Տափաստանային

B I 450.0 360.0

II 350.0 280.0

III 250.0 200.0

IV 150.0 120.0

V 50.0 40.0

3. Մարգագետնատափաստանային

V I 788.0 612.0

II 613.0 476.0

III 438.0 340.0

IV 263.0 204.0

V 88.0 68.0

4. Անտառամարգագետնային

G I 918.0 693.0

II 714.0 539.0

III 510.0 385.0

IV 306.0 231.0

V 102.0 77.0

5. Ենթալպյան

D I 981.0 788.0

II 763.0 613.0

III 545.0 438.0

IV 327.0 263.0

V 109.0 88.0

6. Ալպյան

E I 761.0 612.0

II 592.0 476.0

III 423.0 340.0

IV 254.0 204.0

V 85.0 68.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։