Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀՀ-ՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2005 թվականի N 293-Ն

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (վերնագիրը խմբ. 08.09.16 N 930-Ն)

ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված Ռոտերդամի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման մասին» N 1508-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միավորված ազգերի կազմակերպության «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 08.09.16 N 930-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. մարտի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

մարտի 17-ի N 293-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 08.09.16 N 930-Ն)

NN

ը/կ Քիմիական նյութի անվանումը Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համապատասխան համարը (ՔՎԾ) Կատեգորիան

1 2 3 4

1. 2, 4, 5 - T, դրա աղերը և եթերները 93-76-5 պեստիցիդ

2. Ալաքլոր 15972-60-8 պեստիցիդ

3. Ալդիկարբ 116-06-3 պեստիցիդ

4. Ալդրին 309-00-2 պեստիցիդ

5. Ազինֆոս-մեթիլ 86-50-0 պեստիցիդ

6. Բինապակրիլ 485-31-4 պեստիցիդ

7. Կապտաֆոլ 2425-06-1 պեստիցիդ

8. Քլորդան 57-74-9 պեստիցիդ

9. Քլորդիմեֆորմ 6164-98-3 պեստիցիդ

10. Քլորբենզիլատ 510-15-6 պեստիցիդ

11. 1-1-1 եռքլոր-2,2-բիս (ո-քլորֆենիլ) էթան (ԴԴՏ) 50-29-3 պեստիցիդ

12. Դիլդրին 60-57-1 պեստիցիդ

13. Դինիտրո-օրթո-կրեզոլ (ԴՆՕԿ) և դրա աղերը (ինչպիսիք են ամոնիումի, կալիումի և նատրիումի աղերը) 534-52-1

2980-64-5

5787-96-2

2312-76-7 պեստիցիդ

14. Դինոսեբ, դրա աղերը և եթերները 88-85-7 պեստիցիդ

15. 1, 2 - դիբրոմէթան (ԴԲԷ) 106-93-4 պեստիցիդ

16. Էնդոսուլֆան 115-29-7 պեստիցիդ

17. Էթիլենդիքլորիդ 107-06-2 պեստիցիդ

18. Էթիլենօքսիդ 75-21-8 պեստիցիդ

19. Ֆտորացետամիդ 640-19-7 պեստիցիդ

20. Հեքսաքլորցիկլոհեքսան (իզոմերների խառնուրդ) 608-73-1 պեստիցիդ

21. Հեպտաքլոր 76-44-8 պեստիցիդ

22. Հեքսաքլորբենզոլ 118-74-1 պեստիցիդ

23. Լինդան 58-89-9 պեստիցիդ

24. Սնդիկի միացություններ, այդ թվում` սնդիկի անօրգանական միացություններ, ալկիլսնդիկի միացություններ, ինչպես նաև ալկիլօքսիալկիլ և արիլիրացված սնդիկի միացություններ պեստիցիդ

25. Մոնոկրոտոֆոս 6923-22-4 պեստիցիդ

26. Պարատիոն 56-38-2 պեստիցիդ

27. Պենտաքլորֆենոլ, դրա աղերը և եթերները 87-86-5 պեստիցիդ

28. Տոքսաֆեն 8001-35-2 պեստիցիդ

29. Եռբուտիլանագի բոլոր միացությունները, ներառյալ՝

- եռբուտիլանագի օքսիդ

- եռբուտիլանագի ֆտորիդ

- եռբուտիլանագի մետակրիլատ

- եռբուտիլանագի բենզոատ

- եռբուտիլանագի քլորիդ

- եռբուտիլանագի լինօլեատ

- եռբուտիլանագի նավթենատ 56-35-9

1983-10-4

2155-70-6

4342-36-3

1461-22-9

24124-25-2

85409-17-2 պեստիցիդ

30. Փոշիացվող խառնուրդներ, որոնք պարունակում են բենոմիլ (կոնցենտրացիան՝ ≥ 7 տոկոս), կարբոֆուրան (կոնցենտրացիան՝ ≥10 տոկոս) և թիրամ (կոնցենտրացիան՝ ≥15 տոկոս) 17804-35-2

1563-66-2

137-26-8 խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

31. Մետամիդոֆոս 10265-92-6 պեստիցիդ

32. Ֆոսֆամիդոն (լուծվող հեղուկ խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1000 գ/լ գերազանցող պարունակությամբ) 13171-21-6 (խառնուրդ, E,Z իզոմերներ)

23783-98-4

(Z- իզոմեր)

297-99-4

(E- իզոմեր) խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

33. Մեթիլպարատիոն (էմուլսիա գոյացնող խտանյութեր՝ ակտիվ բաղադրամասի 19,5 կամ ավելի տոկոսային պարունակությամբ և փոշի խառնուրդներ` ակտիվ բաղադրամասի 1,5 կամ ավելի տոկոսային պարունակությամբ) 298-00-0 խիստ վտանգավոր պեստիցիդային խառնուրդ

Ասբեստի տեսակներ՝

34.

35.

36.

37.

38. ակտինոլիտ

անտոֆիլիտ

ամոզիտ

կրոցիդոլիտ

տրեմոլիտ 77536-66-4

77536-67-5

12172-73-5

12001-28-4

77536-68-6 արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

արդյունաբերական քիմիական նյութ

39. Պոլիբրոմացված դիֆենիլներ (ՊԲԴ) 36355-01-8

(հեքսա-)

27858-07-7

(օկտա-)

13654-09-6

(դեկա-) արդյունաբերական քիմիական նյութ

40. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ) 1336-36-3 արդյունաբերական քիմիական նյութ

41. Պոլիքլորացված տերֆենիլներ (ՊՔՏ) 61788-33-8 արդյունաբերական քիմիական նյութ

42. Քառաէթիլկապար 78-00-2 արդյունաբերական քիմիական նյութ

43. Քառամեթիլկապար 75-74-1 արդյունաբերական քիմիական նյութ

44. Տրիս (2, 3 - դիբրոմպրոպիլ) ֆոսֆատ 126-72-7 արդյունաբերական քիմիական նյութ

(հավելվածը խմբ. 08.09.16 N 930-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։