ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 918-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել որոշ ապրանքների ու ծառայությունների գնման ընթացակարգ (այսուհետ` գնման ենթակա ապրանքներ և ծառայություններ)՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ գնման ենթակա ապրանքների և ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Հույժ գաղտնի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. սեպտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
սեպտեմբերի 8-ի N 918-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ CPV կոդ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը
(դրամ) Ընդհանուր գումարը
(հազ. դրամ)
1. 18221600/7ուղղ. Կոստյում՝ ամենօրյա, կիսաբրդյա, սև գույնի հավա- քածու 414 36,000 14904,0
2. 18231900/4 Բաճկոն՝ գարնանային-աշնանային, կիսաբրդյա, սև գույնի հատ 253 15,000 3795,0
3. 32321120/1 Տեսաձայնային սարքեր դրամ 1 9,000,000 9000,0
4. 51411110/1 Ձայնաստեղծ սարքերի ձեռքբերման և տեղադրման ծառայություն դրամ 1 6,000,000 6000,0
5. 92221100/1/4/1 Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ դրամ 1 1,000,000 1000,0
6. 92221100/2/4/1 Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ դրամ 1 1,000,000 1000,0
7. 92221100/3/4/1 Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ դրամ 1 1,000,000 1000,0
8. 92221100/4/4/1 Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ դրամ 1 7,000,000 7000,0
9. 92111100/1/4/1 Կինո- և տեսաֆիլմերի արտադրության ծառայություններ դրամ 1 3,200,000 3200,0
10. 79821200/3/4/1 Այլ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրման ծառայություններ դրամ 1 28,575,479 28575,5
11. 31131400/1 Հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի սարքեր և սարքավորումներ դրամ 1 20,000,000 20000,0
12. 44511370/4 Պահեստամասեր, գործիքներ և ծախսի մասեր դրամ 1 5,500,000 5500,0
13. 44811700/3 Ներկերի հավաքածուներ դրամ 1 1,626,300 1626,3
14. 44831300/1 Հերմետիկներ կգ 120 12,000 1440,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան