ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2015 թվականի N 1271-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արմյանսկիյ Ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 04.02.16 N 91-Ա, 08.09.16 N 937-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արմյանսկիյ Ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. նոյեմբերի 5
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 5-ի N 1271-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1. 6806 Հանքային նյութեր կգ 150000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ, Լեհաստան 150000000
2. 0602 Վարդերի սածիլներ հատ 803000 Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, ՌԴ 715000000
3. 3926 Պլաստմասսայե դետալներ, սնուցող պոլիմերային ասեղիկներ կգ 7500 Հոլանդիա, Իսրայել, Ֆրանսիա 102850000
4. 3917 Պոլիմերային խողովակներ կգ 22500 Հոլանդիա, Իսրայել, Ֆրանսիա 18150000
5. 9405 Էլեկտրական լուսատուներ՝ իրենց լամպերով կգ 30000 Հոլանդիա, Գերմանիա, Նորվեգիա, ՌԴ 221650000
6. 7212 Թիթեղ՝ 600 մմ լայնությունից պակաս կգ 118000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 130000000
7. 7326 Մետաղական հենակներ կգ 35000 Հոլանդիա, Գերմանիա, ՌԴ 60000000
Ընդամենը 1397650000
(հավելվածը փոփ., խմբ. 08.09.16 N 937-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան