Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՀ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1254-Ն

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին ստորագրված N 4095-AM վարկային համաձայնագրով իրականացված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված և վերականգնված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման, արտադրական ենթակառուցվածքների վերականգնման և շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 5.191.747.577 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:

2. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 413.482.286 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզպետներին`

1) առաջարկել համայնքների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.

2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

7. (կետն ուժը կորցրել է 11.08.16 N 863-Ա)

8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 7-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 29

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1254-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN

ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման

(կառուցման)

տարեթիվը Արժեքը`

ընդամենը

(դրամ)

գազատար

(կմ) սարքավորում

(հատ)

1 2 3 4 5 6

Արագածոտնի մարզ

1. Նոր Արթիկի գյուղական համայնք 6,06 3 2009 թ. 86 848 129

2. Հացաշենի գյուղական համայնք 5,08 3 2009 թ. 70 455 696

3. Բագրավանի գյուղական համայնք 9,75 3 2009 թ. 167 457 212

4. Զառինջայի գյուղական համայնք 13,17 9 2009 թ. 318 299 809

5. Ծաղկաշենի գյուղական համայնք 1,40 1 2009 թ. 15 711 034

6. Օհանավանի գյուղական համայնք 5,36 2 2010 թ. 56 176 670

7. Կարբիի գյուղական համայնք 2,33 0 2010 թ. 29 972 434

8. Արագածի գյուղական համայնք 4,46 3 2009 թ. 43 186 211

9. Վարդենուտի գյուղական համայնք 3,96 1 2009 թ. 34 997 001

Վայոց ձորի մարզ

10. Գլաձորի գյուղական համայնք 0,50 0 2008 թ. 3 984 401

Լոռու մարզ

11. Փամբակի գյուղական համայնք 8,40 5 2009 թ. 101 019 742

12. Շիրակամուտի գյուղական համայնք 2,33 1 2009 թ. 33 491 741

13. Լեռնանցքի գյուղական համայնք 9,06 3 2009 թ. 145 943 122

14. Նոր Խաչակապի գյուղական համայնք 5,95 2 2009 թ. 73 064 904

15. Արջահովտի գյուղական համայնք 7,19 2 2009 թ. 95 007 777

16. Լեռնավանի գյուղական համայնք 5,48 7 2009 թ. 54 708 909

17. Լեռնապատի գյուղական համայնք 6,51 7 2009 թ. 47 245 780

18. Դսեղի գյուղական համայնք 6,33 8 2010 թ. 53 264 816

19. Գյուլագարակի գյուղական համայնք 1,63 3 2010 թ. 15 918 237

20. Սարչապետի գյուղական համայնք 20,53 5 2008 թ.

2010 թ. 218 835 709

21. Վահագնիի գյուղական համայնք 4,65 0 2009 թ. 45 823 846

22. Վահագնաձորի գյուղական համայնք 4,26 2 2008 թ. 47 803 814

23. Եղեգնուտի գյուղական համայնք 4,69 2 2009 թ. 40 877 113

24. Վահագնի գյուղական համայնք (Անտառամուտ-Վահագնի սնող միջին ճնշման գազատար) 12,62 5 2008 թ. 146 593 280

Շիրակի մարզ

25. Անի Կայարան գյուղական համայնք 7,07 8 2010 թ. 110 245 411

26. Անի Պեմզայի գյուղական համայնք 6,71 7 2010 թ. 107 128 750

27. Լանջիկի գյուղական համայնք 4,78 5 2010 թ. 54 002 020

28. Քարաբերդի գյուղական համայնք 5,52 1 2010 թ. 93 189 425

29. Սարակապի գյուղական համայնք 17,30 2 2009 թ. 285 379 677

30. Ջրափիի գյուղական համայնք 4,09 1 2009 թ. 59 557 653

31. Հայկաձորի գյուղական համայնք 5,60 5 2009 թ. 50 731 760

32. Աղինի գյուղական համայնք 3,72 7 2009 թ. 31 231 499

33. Իսահակյանի գյուղական համայնք 5,94 3 2009 թ. 48 275 483

34. Շիրակավանի գյուղական համայնք 3,99 2 2009 թ. 61 604 532

35. Ձիթհանքովի գյուղական համայնք 6,85 1 2010 թ. 84 093 020

36. Սառնաղբյուրի գյուղական համայնք 11,59 3 2009 թ. 153 034 384

37. Փոքր Սեպասարի գյուղական համայնք 1,40 4 2009 թ. 21 493 344

38. Մեծ Սեպասարի գյուղական համայնք 3,67 6 2009 թ. 70 751 133

39. Կրասարի գյուղական համայնք 3,19 4 2009 թ. 44 029 472

40. Աշոցքի գյուղական համայնք 11,11 4 2009 թ. 121 268 560

41. Ամասիայի գյուղական համայնք 15,57 3 2009 թ. 155 746 297

42. Գեղանիստի գյուղական համայնք 4,00 0 2009 թ. 40 493 657

43. Քարաբերդի գյուղական համայնք (Լանջիկ-Քարաբերդ սնող միջին ճնշման գազատար) 3,76 3 2010 թ. 111 176 732

44. Հայկաձորի գյուղական համայնք (Սարակապ-Ջրափի-Հայկաձոր սնող միջին ճնշման գազատար) 5,73 3 2009 թ. 75 206 395

45. Աղինի գյուղական համայնք (Ջրափի-Աղին-Իսահակյան սնող միջին ճնշման գազատար) 6,62 0 2009 թ. 112 889 095

46. Աշոցքի գյուղական համայնք (ԳԲԿ Շիրակ 1 ԳԿԿ - Աշոցք գազատար) 2,98 (նոր)

35,6 (վերագործ.) 2 2010 թ. 142 106 548

Կոտայքի մարզ

47. Նուռնուսի գյուղական համայնք 7,205 3 2009 թ. 124 489 301

48. Եղվարդի քաղաքային համայնք 6,93 3 2010 թ. 93 496 601

49. Մեղրաձորի գյուղական համայնք 1,15 2 2009 թ. 19 198 062

Արարատի մարզ

50. Նորամարգի գյուղական համայնք 8,61 4 2010 թ. 203 799 356

51. Սիսի գյուղական համայնք 4,88 5 2010 թ. 77 379 437

52. Ավշարի գյուղական համայնք 1,52 2 2010 թ. 20 401 963

53. Ոսկետափի գյուղական համայնք 3,87 6 2010 թ. 44 319 077

54. Նոյակերտի գյուղական համայնք 8,53 2 2009 թ. 93 407 524

55. Եղեգնավանի գյուղական համայնք 2,17 1 2009 թ. 23 681 308

56. Սիփանիկի գյուղական համայնք 8,35 5 2009 թ. 73 266 178

Սյունիքի մարզ

57. Աղիտուի գյուղական համայնք 7,10 4 2010 թ. 58 088 996

58. Անգեղակոթի գյուղական համայնք 5,85 9 2009 թ. 39 798 151

Գեղարքունիքի մարզ

59. Շատջրեքի գյուղական համայնք 7,19 7 2009 թ. 59 096 838

60. Ճամբարակի քաղաքային համայնք 8,00 2 2009 թ. 68 807 387

Արմավիրի մարզ

61. Ջանֆիդայի գյուղական համայնք 3,97 0 2010 թ. 35 113 900

62. Փշատավանի գյուղական համայնք 6,29 1 2010 թ. 55 527 740

Տավուշի մարզ

63. Վերին Կարմիր աղբյուրի գյուղական համայնք 11,99 3 2009 թ. 85 275 671

64. Չինարիի գյուղական համայնք 3,18 0 2009 թ. 36 277 853

Ընդամենը 5 191 747 577

(հավելվածը փոփ. 01.09.11 N 1262-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1254-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN

ը/կ Համայնքի անվանումը Գույքի անվանումը Ձեռքբերման

(կառուցման)

տարեթիվը Արժեքը ընդամենը

(դրամ)

գազատար

(կմ) սարքավորում

(հատ)

Շիրակի մարզ

1. Սառնաղբյուրի համայնք 6,31 6 2009թ. 85 739 517

2. Քարաբերդի համայնք 1,21 2 2009թ. 30 952 010

3. Ձիթհանքովի համայնք 4,16 3 2009թ. 39 131 030

4. Լեռնակերտի համայնք 4,93 3 2009թ. 41 381 881

Լոռու մարզ

5. Մղարթի համայնք 2,77 2 2009թ. 21 963 873

Սյունիքի մարզ

6. Հարժիսի համայնք 1,34 1 2008թ. 25 303 650

Արագածոտնի մարզ

7. Աղձքի համայնք 7,02 3 2009թ. 55 696 849

8. Շողակնի համայնք 4,02 2009թ. 28 772 711

9. Արայի համայնք 2,39 2009թ. 30 353 636

10. Լեռնապարի համայնք 3,51 1 2008թ. 16 807 049

11. Հարթավանի համայնք 2,42 2009թ. 27 659 324

12. Դավթաշենի համայնք 1,38 2009թ. 9 720 756

Ընդամենը 413 482 286

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։