Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 26 ՕԳՈՍՏՈՍԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 135-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 օգոստոսի 2016 թ. թիվ 135-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 788 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մարտի 12-ի թիվ 47-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի օգոստոսի 24-ի թիվ 39 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 23-ը գործունեություն չի իրականացրել` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի փետրվարի 1-ի թիվ 15-Ա որոշմամբ «ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 788 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2016 թ. օգոստոսի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։