«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 462-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշումը 167-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 167.1-167.4-րդ կետերով.
Միջոցառման անվանումը Նպատակը Կատարողը Ժամկետը Ֆինանսական ապահովումը
1 2 3 4 5
167.1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը իրավասության
վերապահում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ.
մայիսի 3-րդ
տասնօրյակ
167.2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ որակի տեսչությանն ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահելու, ստուգումների անցկացման կարգում բացառության սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ
167.3. «Համապատաս-
խանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ
167.4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 247 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը իրավասության վերապահում և համապատասխանության հավաստման արդյունքների միակողմ ճանաչման կարգի սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ
բ) որոշումը 219-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 219.1-219.5-րդ կետերով.
1 2 3 4 5
219.1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը համապատասխանության հավաստման բնագավառում հավատարմագրման աշխատանքների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափի վերանայում և չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական տուրքի դրույքաչափի սահմանում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. հունիսի
3-րդ տասնօրյակ
219.2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը իրավասության վերապահում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ
219.3. «Չափման միջոցների պետական փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը չափումների միասնականության ապահովման բնագավառում լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ
219.4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1988 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը իրավասության վերապահում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ
219.5. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման բնագավառում չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգերի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը չափագիտական աշխատանքների ու ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման նոր կարգերի հաստատում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ
գ) որոշումը 333-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 333.1-333.3-րդ կետերով.
1 2 3 4 5
333.1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ.
դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
333.2. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը չափումների միասնականության ապահովման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
333.3. «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը համապատասխանության հավաստման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն 2003 թ. դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. ապրիլի 28
Երևան