Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-09-23-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 սեպտեմբերի 2016 թվականի N 37

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. սեպտեմբերի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 22-ի նիստի N 37

արձանագրային որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Միջոցառման անվանումը Պատասխանատուն Համակատարողը Կատարման ժամկետը Ակնկալվող արդյունքը Ակնկալվող ֆինանսական միջոցները Վերստուգելի

չափանիշը

1. Շտապ բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման սկզբունքից բխող կառուցվածքային փոփոխություններ

1) Շտապ բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի միջև օրգանական կապի ապահովում, սկսած հիվանդին տեղում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումից, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բժշկական հաստատությունների համապատասխան բաժանմունք տեղափոխումով և որակյալ մասնագիտական անհետաձգելի բժշկական օգնության ապահովմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ 2016-2020թթ. Շտապ բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի միջև օրգանական կապի ապահովման արդյունքում առնվազն քրոնիկ հիվանդությունների հետ կապված կանչերի թվի 10%-ով նվազում: Տեղում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման և անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բժշկական հաստատությունների համապատասխան բաժանմունք տեղափոխման արդյունքում մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի նվազում: Ֆինանսավորում չի պահանջվում Առնվազն 10%-ով քրոնիկ հիվանդությունների հետ կապված կանչերի թիվի նվազում, մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի 5%-ով նվազում:

2. Շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված բրիգադների ձևավորում

1)Երևանում` շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված, այդ թվում` մանկաբուժական բրիգադների, ձևավորում (մեկական մանկաբուժական բրիգադ յուրաքանչյուր ենթակայանում) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) 2016-2020թթ. Մասնագիտացված մանկաբուժական բրիգադների ձևավորման արդյունքում մանկական կանչերի սպասարկման որակի բարձրացում, երեխաների շրջանում մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի նվազում: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Երևանում` շտապ բժշկական օգնության յուրաքանչյուր ենթակայանում ձևավորված մեկական մանկաբուժական բրիգադ:

2) Հայաստանի Հանրապետության մարզերի խոշոր քաղաքների շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված բրիգադների, այդ թվում` մանկաբուժական, ձևավորում (մեկական մանկաբուժական բրիգադ մարզկենտրոնների կայաններում) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ 2016-2020թթ. Մասնագիտացված մանկաբուժական բրիգադների ձևավորման արդյունքում մանկական կանչերի սպասարկման որակի բարձրացում, երեխաների շրջանում մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի նվազում: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Մարզկենտրոնների շտապ բժշկական օգնություններում ձևավորված մեկական մանկաբուժական բրիգադ:

3. Երևանի շտապ բժշկական օգնության ավտոպարկի նորացում և ժամանակակից սարքավորումներով և դեղարկղերով ապահովում

1)Երևանում շտապ օգնության մեքենաների (այդ թվում` ռեանիմոբիլների) և ժամանակակից սարքավորումների ու դեղարկղերի ձեռքբերում (յուրաքանչյուր 20.000 բնակչին` մեկ բրիգադ սկզբունքով) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) 2016-2020թթ. Արդյունքում բոլոր շահառուների համար շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության բարձրացում: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Երևանում ձևավորված շուրջ 50 բրիգադ, ձեռք բերված մեքենաներ (այդ թվում` ռեանիմոբիլներ) և ժամանակակից սարքավորումներ ու դեղարկղեր

2)շտապ բժշկական օգնության մեքենաների ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) 2016-2020թթ. Ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերման արդյունքում վարակիչ հիվանդների տեղափոխման գործընթացի իրականացման ապահովում: ՀՀ պետական բյուջեի «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում Շտապ բժշկական օգնության բոլոր մեքենաներում ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների առկայություն:

3) Երևանի շտապ օգնության կայանների վերանորոգում և կահավորում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) 2016-2020թթ. Երևանի վերանորոգված և կահավորված շտապ օգնության կայաններ: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Վերանորոգված և կահավորված շտապ օգնության կայաններ

4. Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության ավտոպարկի նորացում և ժամանակակից սարքավորումներով և դեղարկղերով ապահովում

1)Հայաստանի Հանրապետության մարզերում շտապ օգնության մեքենաների (այդ թվում` ռեանիմոբիլների) և ժամանակակից սարքավորումների ու դեղարկղերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ 2016-2020թթ. Արդյունքում բոլոր շահառուների համար շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության բարձրացում: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Ձեռք բերված 50 մեքենաներ (այդ թվում` ռեանիմոբիլներ) և ժամանակակից սարքավորումներ ու դեղարկղեր

2) Շտապ բժշկական օգնության մեքենաների ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ 2016-2020թթ. Ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերման արդյունքում վարակիչ հիվանդների տեղափոխման գործընթացի իրականացման ապահովում: ՀՀ պետական բյուջեի «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում Շտապ բժշկական օգնության բոլոր մեքենաներում ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների առկայություն:

3) Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության կայանների համալրում տեղանքի ռելիեֆին համապատասխանող ամենագնաց տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ 2016-2020թթ. Արդյունքում` անկախ բնակավայրի ռելիեֆից, բոլոր շահառուների համար շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության ապահովում: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Տեղանքի ռելիեֆին համապատասխանող ձեռքբերված 10 ամենագնաց տրանսպորտային միջոցներ

4)Շտապ օգնության կայանների վերանորոգում և կահավորում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ 2016-2020թթ. Շտապ օգնության վերանորոգված և կահավորված կայաններ: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Վերանորոգված և կահավորված շտապ օգնության կայաններ

5. Շտապ օգնության ծառայության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակում

1) Շտապ օգնության ծառայության գործող ֆինանսավորման համակարգի վերանայում, ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն 2017-2020թթ. Ֆինանսվորման նոր մեխանիզմների ներդրում ՀՀ պետական բյուջեի «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում Ծառայությունն իրականացնող ընկերությունների ֆինանսավորում բնակչության թվաքանակի և կատարողականի համամասնությամբ

6. Կանչերի ընդունման և փոխանցման միասնական բազմամակարդակ համակարգչային համակարգի ներդրում

1) Կանչերի ընդունման և փոխանցման բազմամակարդակ (տարամակարդակ) միասնական համակարգչային համակարգի ներդրում անկախ բժշկական օգնության ծառայության ենթակայությունից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն 2016-2017թթ. Շտապ օգնության ծառայության կանչերի ստացման ու հաղորդման բազմամակարդակ (տարամակարդակ) միասնական ` կենտրոնացված համակարգչային համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն կընձեռվի այլ ծառայությունների հետ տարբեր մակարդակներում համատեղ և ներդաշնակ աշխատանքի կազմակերպման և գործարկման համար, այդ թվում արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպես նաև կապահովի ծառայության արդյունավետ կառավարումը՝ այն առավելագույնը հասանելի դարձնելով բոլոր շահառուների համար: Ֆինանսավորում չի պահանջվում Այլ ծառայությունների հետ տարբեր մակարդակներում, այդ թվում արտակարգ իրավիճակների պայմաններում, համատեղ և ներդաշնակ գործունեություն, բոլոր շահառուների համար հասանելի շտապ բժշկական օգնություն:

7. Միասնական տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվետվական-վերլուծական ծրագրերի ներդրում

1)Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միասնական տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվետվական-վերլուծական ծրագրերի ներդրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն 2017-2020թթ. Նման ծրագրերի ներդրման արդյունքում կապահովվի ծառայության որակական վերլուծությունների և , եզրակացությունների կատարումը, գործունեության հետագա ծրագրերի կառուցումը: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ

8.Շտապ բժշկական օգնության անձնակազմի վերապատրաստումների կազմակերպում

1) Իրականացնել բժիշկների վերապատրաստումներ 5 տարին մեկ անգամ՝ 7-շաբաթյա ցիկլով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն 2017-2020թթ. Իրականացված վերապատրաստումների արդյունքում մատուցված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության որակի բարձրացում, մահերի նվազում: ՀՀ պետական բյուջեի միջոցներ, Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Բոլոր բժիշկների վերապատրաստման վկայականների առկայություն:

2)Իրականացնել բուժակների և բուժքույրերի վերապատրաստումներ 5 տարին մեկ անգամ՝ 5-շաբաթյա ցիկլով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն 2017-2020թթ. Իրականացված վերապատրաստումների արդյունքում մատուցված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության որակի բարձրացում: ՀՀ պետական բյուջեի միջոցներ, Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Բոլոր բուժակների ու բուժքույրերի վերապատրաստման վկայականների առկայություն:

3)Իրականացնել վարորդների վերապատրաստումներ 2 տարին մեկ անգամ, 1-շաբաթյա ցիկլով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն 2017-2020թթ. Իրականացված վերապատրաստումների արդյունքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության բարելավում: Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ Բոլոր վարորդների վերապատրաստման վկայականների առկայություն:

9. Շտապ բժշկական օգնության ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի լրամշակում և ներդրում

1) Շտապ բժշկական օգնության ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերի լրամշակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն 2017-2018թթ. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը կարգավորող իրավանորմատիվային վերանայված և լրամշակված դաշտ: Ֆինանսավորում չի պահանջվում Լրամշակված ակտերի ընդունում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։