ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2016 թվականի N 429-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝ պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնելու և առաջարկություն ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝
1) ապահովել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրություն, իրավիճակի վերլուծություն իրականացնող և առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքների կատարումը.
2) մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել պետական կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության, իրավիճակի վերլուծության արդյունքները և պետական կառավարման ապարատի օպտիմալացման վերաբերյալ հստակ առաջարկություն:
(2-րդ կետը փոփ. 07.09.16 N 824-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
մայիսի 24-ի N 429-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խմբի ղեկավար)
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Գ. Միրիջանյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Մխիթարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ս. Սրապիոնյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Տ. Բարսեղյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան