ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 990-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման վերնագրից, 1-ին կետի 4-րդ ենթակետից, N 4 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «տարածքային կառավարման և» բառերը.
2) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 4 կետով.
«N 4. ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
NN
ը/կ Սննդամթերքի անվանումը Մեկ մարդուն օրական
հասանելիք մթերքի քանակը
(գրամ)
1. Պաքսիմատ՝ բանակային կամ 300
Հաց՝ ցորենի ալյուրից, 1-ին տեսակի 470
2. Մսի պահածո 350
3. Մսաբուսական պահածո՝ տարբեր 500
4. Շաքարավազ 50
5. Թեյ 3
6. Ջեմ 45
1. Պետության հաշվին տվյալ չափաքանակներով սնունդը տրամադրվում է հիմնական ծառայության վայրից դուրս հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը 8 և ավելի ժամ անընդմեջ տևողությամբ ծառայության ներգրավված ոստիկանության ծառայողներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. սեպտեմբերի 30
Երևան