ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2016 թվականի N 894-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ավտոմատացված համակարգի, ինչպես նաև հավաստագրման կենտրոնի, բնակչության պետական ռեգիստրի համակարգերի տեխնիկական վիճակը և մատակարար կազմակերպության հետ իրավապայմանագրային դաշտը ուսումնասիրելու, հիշյալ համակարգերի հագեցվածությունը գնահատելու, դրանց հետագա վերազինման, արդիականացման և (կամ) նոր համակարգերով փոխարինելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) երկամսյա ժամկետում ներկայացնել համակարգերի հետագա վերազինման, արդիականացման և (կամ) նոր համակարգերով փոխարինելու մասին առաջարկություն.
2) մեկամսյա ժամկետում, հաշվի առնելով սույն կետի 1-ին ենթակետով ներկայացված առաջարկության՝ հավանության արժանացած սկզբունքները՝ մշակել տեխնիկական առաջադրանք՝ մրցութային եղանակով կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր մատակարար ընտրելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. սեպտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
սեպտեմբերի 30-ի N 894-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թունյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար
Ա. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Մ. Բիչախչյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ
Ա. Սանասարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնի պետ
Գ. Ալեքսանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ
Մ. Ղազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հեռահաղորդակցման բաժնի պետի պաշտոնակատար
Գ. Նավոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ԿԿՏՎ բաժնի պետի տեղակալ
Հ. Մինասյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի ծրագրերի ղեկավար
Լ. Ալավերդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության առաջատար մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան