Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 463-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2 սեպտեմբերի 2016 թ. N 947-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 463-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 23-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 463-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի հավելվածի 2-րդ խմբի (2017 թվականի հունվարի 1) 16-րդ և 18-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

2) հրամանի հավելվածի 3-րդ խմբի (2018 թվականի հունվարի 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն»,

3) հրամանի հավելվածի 3-րդ խումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով.

«21) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե»,

«22) ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն»,

«23) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ժամանակավոր պաշտոնակատար` Պ. Սաֆարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։