«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 սեպտեմբերի 2016 թ.
ք. Երևան N 689-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) (ենթակետն ուժը կորցրել է 23.09.16 N 745-Ն)
2) Հայաստանի թանգարաններ թեմային նվիրված «Սերգեյ Փարաջանովի թանգարան. Sergey Paradjanov museum» և «Սերգեյ Փարաջանովի թանգարան. Sergey Paradjanov museum» 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.
3) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց թեմային նվիրված «ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ. NATIONAL CUISINE. ԹԵԼԲԱՑ ԿՈՒԲԱԹԻ. TELBATS KOUBATI» նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.09.16 N 745-Ն)
2. Գործողության մեջ դնել`
1) (ենթակետն ուժը կորցրել է 23.09.16 N 745-Ն)
2) Հայաստանի թանգարաններ թեմային նվիրված «Սերգեյ Փարաջանովի թանգարան. Sergey Paradjanov museum» և «Սերգեյ Փարաջանովի թանգարան. Sergey Paradjanov museum» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 300 և 380 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.
3) Միջազգային. Կապի տարածաշրջանային համագործակցություն. Ազգային խոհանոց թեմային նվիրված «ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ. NATIONAL CUISINE. ԹԵԼԲԱՑ ԿՈՒԲԱԹԻ. TELBATS KOUBATI» նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
(2-րդ կետը փոփ. 23.09.16 N 745-Ն)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 7-ի
թիվ 689-Ն հրամանի
(հավելվածն ուժը կորցրել է 23.09.16 N 745-Ն)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 7-ի
թիվ 689-Ն հրամանի
(հավելվածն ուժը կորցրել է 23.09.16 N 745-Ն)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 7-ի
թիվ 689-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 7-ի
թիվ 689-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2016 թվականի սեպտեմբերի 7-ի
թիվ 689-Ն հրամանի