Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-09-28-ից մինչև 2016-12-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-12-17Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2009 թվականի N 765-Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաստատել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 512-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. սեպտեմբերի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

Մ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)

Ա. Դավթյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

Ո. Ադոյան - ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ

Ա. Մարդոյան - ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի պետ-վարչության պետ

Ն. Բաբայան - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ

Ա. Մուրադյան - ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ

Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ

Ֆ. Սոլոմոնյան - ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատ կառավարման համակարգի վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող

Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության իրավախորհրդատու

Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ

Մ. Ներսիսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ

Է. Երիցյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ

Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի պետ

Կ. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության երկրորդ բաժնի պետ

Մ. Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ

Գ. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կարգավորման վարչության պետ

Ի. Գորդիենկո - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչության հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ

Ժ. Անանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ

Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

(հավելվածը փոփ. 14.09.12 N 893-Ա, փոփ., լրաց. 27.09.16 N 876-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։