ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-1045 -08.08.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-1047 -16.08.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1072 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կ-1072.1 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1072.2 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1072.3 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-1072.4 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1072.5 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1072.6 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-1072.7 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-1072.8 -26.09.2016-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրություն
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրություն
4. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2016 թվականի փետրվարի 9-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա Ն-1068 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրություն Ն-1069 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիր Ն-1070 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի ձևավորման մասին» համաձայնագիր Ն-1071 -26.09.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
3 հոկտեմբերի 2016 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-237-Ն