ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2016 թվականի N 1018-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1454-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.
2) 1-ին կետում «0,22334» թիվը փոխարինել «0,21055» թվով, իսկ «0.0798» թիվը՝ «0,067» թվով.
3) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 10
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1454-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Հողամասի ծածկագիրը Հողատեսքը Մակերեսը (հեկտար) Սեփականատիրոջ անունը, ազգանունը
1. 06-069-0216-0001 գյուղատնտեսական
արոտ 0.03164 Ճոճկանի համայնք
2. 06-069-0216-0007 գյուղատնտեսական
վարելահող 0.1119 Բաղրամյան Գեղամ
3. 06-069-0216-0008 գյուղատնտեսական
վարելահող 0.067 Խաչիկյան Տիգրան
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1018-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 10-ի N 1454-Ն որոշման
ՃՈՃԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ NUCTECH RF6010 ՄԱԿՆԻՇԻ ՌԵՆՏԳԵՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ
ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
Հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Ճոճկան
Մակերեսը` 0,21055 հա
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան