Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 հոկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 10616327

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 սեպտեմբերի 2016 թ.

ք. Երևան N 208-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 29-ի N 272 որոշումը.

Հրամայում եմ`

Հաստատել`

1. Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորստի չափերը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյուղատնտեսական թռչունների հարկադիր սպանդի ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորստի չափերը, համաձայն N 2 հավելվածի:

3. Նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Տեր-Իսահակյանին` սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` համաձայնեցման և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին:

Նախարարի պաշտոնակատար Ս. Կարապետյան

Համաձայնեցված է`

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

2016 թ. հոկտեմբերի 7 Հավելված N 1

Հաստատված է`

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2016 թ. սեպտեմբերի 19-ի

N 208-Ն հրամանով

Չ Ա Փ Ե Ր

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ

1. Սույն հրամանը մշակված է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի հիման վրա և սահմանում է գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորստի չափերը:

2. Գյուղատնտեսական թռչունների պահման, փոխադրման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորուստները հետևանք են այդ գործողությունների իրականացման ժամանակ տեղի ունեցող ֆիզիկաքիմիական գործընթացների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխությունների (պակասորդների):

3. Փաստացի (բնական) կորուստներին չեն դասվում գյուղատնտեսական թռչունների պահպանման ու տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:

Թռչնատեսակը,

սեռահասակային խումբը Հասակը Կորստի չափը գլխաքանակի

նկատմամբ (տոկոսներով)

տեղափոխում պահպանում

Ձվատու կրոսս հավեր

արդյունաբերական հոտի մատղաշ 1-7 օր 3.0 5.0

1-22 շաբաթական - 4.0

23-80 շաբաթական - 5.0

Մսատու կրոսս հավեր

մսատու մատղաշ (բրոյլեր) 1-7 օր 3.0 2.0

1-7 շաբաթական

(հատակային պահվածք) - 5.0

1-7 շաբաթական

(վանդակային պահվածք) - 5.0

1-10 շաբաթական

(հատակային պահվածք) - 7.0

մայրական հոտի նորոգման մատղաշ 1-7 օրական 3.0 5.0

1-7 շաբաթական - 6.0

8-19 շաբաթական - 3.0

20-26 շաբաթական - 2.0

հասակավոր հավեր - - 5.0

Ձվատու կրոսս հավեր

մայրական հոտի նորոգման մատղաշ 1-7 օրական 3.0 5.0

1-4 շաբաթական - 4.0

5-9 շաբաթական - 3.0

10-17 շաբաթական - 2.0

18-22 շաբաթական - 2.0

հասակավոր հավեր - - 5.0

Հնդկահավեր

ծնողական ձևերի մատղաշ 1-7 օրական - 5.0

նորոգման մատղաշ 1-17 շաբաթական - 10.0

18-33 շաբաթական - 3.0

մսատու մատղաշ 1-16 շաբաթական - 8.0

Լորեր

աճեցման մատղաշ 1-7 օրական 2.0 5.0

նորոգման մատղաշ 1-7 շաբաթական - 5.0

մսատու մատղաշ 1-8 շաբաթական - 5.0

հասակավոր լոր - - 5.0

Բադեր և սագեր 1-7 օրական 3.0 7.0

1-8 շաբաթական - 5.0

9-21 շաբաթական - 3.0

22-26 շաբաթական - 3.0

հասակավոր բադեր և սագեր թեթև և ծանր (կրոսս) - - 6.0

Խայտահավեր

աճեցման մատղաշ 1-7 օրական 3.0 7.0

նորոգման մատղաշ 1-30 շաբաթական - 5.0

մսատու մատղաշ 1-12 շաբաթական - 5.0

հասակավոր խայտահավ - - 5.0

Ջայլամներ

աճեցման մատղաշ 1-7 օրական 2.0 4.0

նորոգման մատղաշ 1-30 շաբաթական - 3.0

մսատու մատղաշ 1-12 շաբաթական - 3.0

հասակավոր ջայլամներ - - 2.0

Համաձայնեցված է`

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

2016 թ. հոկտեմբերի 7 Հավելված N 2

Հաստատված է`

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2016 թ. սեպտեմբերի 19-ի

N 208-Ն հրամանով

Չ Ա Փ Ե Ր

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ

Թռչնատեսակը,

սեռահասակային խումբը Հասակը Կորստի չափը

հարկադիր սպանդից /տոկոս/

Ձվատու ուղղության (կրոսս) հավեր

արդյունաբերական հոտի մատղաշ 5-9 շաբաթական 8.0

10-17 շաբաթական 3.0

18-22 շաբաթական 3.0

23-80 շաբաթական 20.0

մայրական հոտի նորոգման մատղաշ 5-9 շաբաթական 10.0

10-17 շաբաթական 4.0

18-22 շաբաթական 5.0

հասակավոր հավեր - 5.0

Մսատու ուղղության (կրոսս) հավեր

մսատու մատղաշ (բրոյլեր) 1-8 շաբաթական (հատակային) 8.0

1-7 շաբաթական

(վանդակային պահվածք) 7.0

մայրական հոտի նորոգման մատղաշ 8-19 շաբաթական 6.0

20-26 շաբաթական 4.0

հասակավոր հավեր - 6.0

Հնդկահավեր

մատղաշ 1-17 շաբաթական 10.0

18-33 շաբաթական 4.0

Լորեր

մատղաշ 1-8 շաբաթական 5.0

հասակավոր - 3.0

Բադեր և սագեր

նորոգման մատղաշ և մսատու (կրոսս) բադեր և սագեր 1-8 շաբաթական 10.0

9-21 շաբաթական 6.0

22-26 շաբաթական 6.0

հասակավոր բադեր և սագեր - 4.0

Խայտահավեր

մատղաշ 1-8 շաբաթական 8.0

հասակավոր - 2.0

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։