Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2016 թվականի N 917-Ա

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ «Սինցզյանի արտադրաշինարարական կորպորացիայի հասանելիությունը` մետաքսի ճանապարհի միասնական տնտեսական գոտու ստեղծում» խորագիրը կրող համաժողովին, ինչպես նաև Սինցզյանի արտադրաշինարարական օազիսային արդյունաբերության Էքսպո 3-րդ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Ուձյացույ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Խաչատրյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. հոկտեմբերի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։