ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2016 թվականի N 740-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 2015 թվականին կառուցված, 44987330.0 դրամ սկզբնական արժեքով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքի Գ. Նժդեհի փողոցի 1/3 հասցեում գտնվող՝ 205,4 քառ. մետր մակերեսով անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը և 6.7 ու 2.2 քառ. մետր մակերեսներով պարիսպներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պողոտա 1/21-40):
2. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի անվտանգության համակարգը, գրասենյակային կահույքը և անասնաբուժական սարքերը՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև «Ռենալտ-Դոկկեր» մակնիշի 4 ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:
3. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1303-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:»:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև 2-րդ կետում նշված ավտոմեքենաների պետական հաշվառումը.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` նախատեսելով, որ պայմանագրերից բխող` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և ավտոմեքենաների պետական հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
3) պայմանագրերում սահմանել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի պահանջներին համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի հունվարի 18-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման մասին NN 02/0016 և 03/0016 պայմանագրերում սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխությունների իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 14-ի N 740-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN Գույքի անվանումը Քանակը Միավորի արժեքը (դրամ) Ձեռքբերման տարեթիվը Սկզբնական արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6
1. Ճամբարակի համայնքի անասնաբուժական սպասարկման կենտրոնի անվտանգության համակարգ 1 471983. 0 2015թ. 471983. 0
2. Ցուցանակ 1 38000.0 2015թ. 38000.0
3. Գովազդային վահանակ 1 240000.0 2015թ 240000.0
4. Հանդիպումների սեղան 1 66080.0 2014թ. 66080.0
5. Աթոռներ 30 12980.0 2014թ. 389400.0
6. Գրասենյակային սեղան 4 41080.0 2014թ. 164320.0
7. Գրասենյակային բազկաթոռ 4 26080.0 2014թ. 104320.0
8. Գրասենյակային պահարան 4 61080.0 2014թ. 244320.0
9. Գրադարակ 6 9080.0 2014թ. 54480.0
10. Վաճառքի ցուցափեղկ 3 39080.0 2014թ. 117240.0
11. Վաճառասրահի դարակներ 3 38080.0 2014թ. 114240.0
12. Պահեստի դարակներ 20 (գմ) 24578.0 2014թ. 491560.0
13. Փոքր սեղան 1 29080.0 2014թ. 29080.0
14. Արտահագուստի կախիչ 2 12080.0 2014թ. 24160.0
15. Շերտավարագույրներ 7 14580.0 2014թ. 102060.0
16. Խոհանոցի կահույք 1 (հավա- քածու) 273080.0 2014թ. 273080.0
17. Սանդուղք 1 51080.0 2014թ. 51080.0
18. Չհրկիզվող պահարան 1 126080.0 2014թ. 126080.0
19. Ցուցադրական սառնարան
TOSHIBA GR-K33UB-C 1 269100.0 2014թ. 269100.0
20. Խոհանոցային սառնարան
Hisense R-S20DR4SAA/NPA 1 161700.0 2014թ. 161700.0
21. Պրոյեկտոր
OPTOMA S300 1 255600.0 2014թ. 255600.0
22. Էկրան 1 117300.0 2014թ. 117300.0
23. Ֆլիպ չարտ 1 65700.0 2014թ. 65700.0
24. Համակարգիչ Intel Pentium G630 2 328800.0 2014թ. 657600.0
25. Սեղանի էլեկտրոնային կշեռք CRC 5201 1 24600.0 2014թ. 24600.0
26. Էլեկտրոնային կշեռք ACS 30 1 43200.0 2014թ. 43200.0
27. Սերմնահեղուկի կոնտեյներ 40լ 1 882800.0 2014թ. 882800.0
28. Սերմնահեղուկի կոնտեյներ 20լ 1 721100.0 2014թ. 721100.0
29. Սերմնահեղուկի կոնտեյներ 8լ 1 701300.0 2014թ. 701300.0
30. Ունելի` ազոտի կոնտեյների համար 1 225000.0 2014թ. 225000.0
31. Ունելի` անոթից սերմնահեղուկի ձողիկները հանելու համար 1 3800.0 2014թ. 3800.0
Ընդամենը 7230283.0
(հավելվածը խմբ. 13.10.16 N 1053-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 14-ի N 740-Ա որոշման
Ց ա ն կ
«Ագրոբիզնեսի ԵՎ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվող ավտոմեքենաների
NN
ը/կ Ավտոմեքենաների նույնականացման տվյալները Արտադրության տարեթիվը Ձեռքբերման տարեթիվը Սկզբնական արժեքը
1. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB452863586 2015 թ. 2016 թ. 7260000. 0
2. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB452863589 2015 թ. 2016 թ. 7260000. 0
3. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB453119913 2015 թ. 2016 թ. 7260000. 0
4. «Ռենալտ-Դոկկեր» VF18SREB453119914 2015 թ. 2016 թ. 7260000. 0
Ընդամենը 29040000. 0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ