ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2016 թվականի N 1042-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2016 թվականին իրականացվող պետական պատվերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 140-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1042-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 18-ի N 140-Ն որոշման
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Փորձաքննության տեսակը Միավորի նախահաշվային արժեքը
(դրամ) Քանակը
(հատ) Ընդամենը` նախահաշվային արժեքը
(հազ. դրամ)
1 2 3 4
Ձեռագրաբանական 25200 524 13,204.8
Փաստաթղթաբանական, այդ թվում՝ 33600 380 12,768.0
- փաստաթղթի պատրաստման եղանակի և վավերապայմանների 33600 292 9,811.2
- փաստաթղթի նյութի 33600 88 2,956.8
Հետքաբանական, այդ թվում՝ 25200 951 23,965.2
- մարդու կողմից թողնված հետքերի 25200 81 2,041.2
- առարկաների, գործիքների հետքերի 25200 412 10,382.4
- տրանսպորտային միջոցների հետքերի 25200 409 10,306.8
- սառը զենքի 25200 49 1,234.8
Ֆոտոտեխնիկական 50400 7 352.8
Դիմանկարային 50400 67 3,376.8
Ձգաբանական, այդ թվում՝ 33600 552 18,547.2
- հրազենի և զինամթերքի 33600 294 9,878.4
- կրակոցի հետքերի և արգասիքների 33600 258 8,668.8
Պայթյունատեխնիկական, այդ թվում՝ 50400 95 4,788.0
- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի 50400 52 2,620.8
- պայթյունի հետքերի և արգասիքների 50400 43 2,167.2
Նյութագիտական, այդ թվում՝ 33600 1158 38,908.8
- լաքաներկերի և ծածկույթների 33600 367 12,331.2
- նավթամթերքների և քսայուղերի 33600 128 4,300.8
- սպիրտ պարունակող հեղուկների 33600 146 4,905.6
- ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային նյութերի 33600 11 369.6
- միներալների, բնական ու թանկարժեք քարերի 33600 143 4,804.8
- պլաստմասսաների, ռետինի և այլ պոլիմերային նյութերի 33600 32 1,075.2
- մետաղների և համաձուլվածքների 33600 183 6,148.8
- այլ նյութերի 33600 148 4,972.8
Կենսաբանական, այդ թվում՝ 33600 667 22,411.2
- բուսական ծագման օբյեկտների 33600 221 7,425.6
- կենդանական ծագման օբյեկտների 33600 12 403.2
- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների 33600 319 10,718.4
- մանրաթելերի ու գործվածքների 33600 86 2,889.6
- հողագիտական 33600 29 974.4
Սննդային 33600 3 100.8
Տեսաձայնագրառման, այդ թվում՝ 67200 267 17,942.4
- ձայնի և հնչած խոսքի 67200 100 6,720.0
- ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 67200 99 6,652.8
- տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 67200 68 4,569.6
Հրդեհատեխնիկական, այդ թվում՝ 50400 133 6,703.2
- հրդեհատեխնիկական 50400 110 5,544.0
- էլեկտրատեխնիկական 50400 23 1,159.2
Շինարարատեխնիկական, այդ թվում՝ 33600 171 5,745.6
- շինարարատեխնիկական 33600 148 4,972.8
- անշարժ գույքի գնահատման 33600 23 772.8
Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 16800 381 6,400.8
Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 50400 206 10,382.4
Տրանսպորտային հետքաբանական 50400 76 3,830.4
Տնտեսագիտական, այդ թվում՝ 100800 177 17,841.6
- հաշվապահական 100800 152 15,321.6
- ֆինանսատնտեսագիտական 100800 25 2,520.0
Ապրանքագիտական, այդ թվում՝ 16800 866 14,548.8
- ապրանքի գնահատման 16800 438 7,358.4
- գույքային վնասի չափի որոշման 16800 428 7,190.4
Համակարգչային-տեխնիկական 84000 31 2,603.6
Ընդամենը 6712 224,422.4
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան