ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2016 թվականի N 996-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մոլդովայի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության երրորդ քարտուղար Արսեն Միքայելյանին:
2. Արսեն Միքայելյանի` Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 25-ի N 996-Ա
որոշման
ց ա ն կ
դիտորդի համար հաշվարկված ծախսերի
Գործունեության/տեղափոխման ծախսեր Եվրո
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Քիշնև և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 10
10
70
15
170
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար կառավարության կողմից 275 եվրո
Վարորդ/ավտոմեքենա
Վառելիք
Թարգմանիչ
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն
Սնունդ և մանր ծախսեր
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում 120
60
120
10
560
280
120
120
Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումար 1390 եվրո
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումար 1665 եվրո
Տոմսի արժեքը 400.000 դրամ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան