«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10317255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 հունիսի 2017 թ.
ք. Երևան N 583-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 801-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «12.1» կետը.
Հրամայում եմ`
1. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի «Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի ձևաթղթերի լրացման կարգերը սահմանելու մասին» N 801-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի ձևերն ու ձևաթղթերի լրացման կարգերը սահմանելու մասին»:
2) Հրամանի 1-ին կետը լրացնել նոր 3) և 4) ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«3) համապատասխանության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4) համապատասխանության հայտարարագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի»:
3) Հրամանը լրացնել նոր NN 3 և 4 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4) Հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պ. Սաֆարյանին:»:
Ս. Կարայան
Հավելված N 1
ՀՀ տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարի
2017 թվականի հունիսի 26-ի
N 583-Ն հրամանի
«Հավելված N 3
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հունիսի 16-ի
N 801-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ (1)
ՀՏԿ (2)
N ՀՀ _____________________ (3)
ՍԵՐԻԱ _________N_______ (4)
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ _____________________________________________
(գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը
_____________________________________________
և գրանցման ամսաթիվը, ինչպես նաև հավատարմագրման վկայագիր տրամադրած հավատարմագրման մարմնի անվանումը (5)
ՀԱՅՏԱՏՈՒ _____________________________________________
(իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները կամ ֆիզիկական անձի հաշվառման համարը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի դեպքում, կամ բնակության վայրի հասցեն` ֆիզիկական անձի դեպքում, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն
_____________________________________________ (6)
ԱՐՏԱԴՐՈՂ _____________________________________________
(անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, բնակության վայրի հասցեն` ֆիզիկական անձի դեպքում) (7)
ԱՐՏԱԴՐԱՆՔ _____________________________________________
(անվանումը, արտադրանքի տեսակը, ապրանքանիշը, մոդելը, արտիկուլը, փաստաթղթի անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան
_____________________________________________
արտադրվել է արտադրանքը, կազմակերպության ստանդարտ կամ այլ սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք) (8)
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ _____________________________________________ (9)
ՀԱՄԱՊԱՏԱՍ-ԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ _____________________________________________
(Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումներ) (10)
ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է ՀԻՄԱՆ ՎՐԱ _____________________________________________
(փորձարկումների կամ չափումների մասին արձանագրությունները` փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր) (11)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒ-ԹՅՈՒՆ _____________________________________________ (12)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ՍԿՍԱԾ ՄԻՆՉԵՎ
ՆԵՐԱՌՅԱԼ
(13)
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ(լիազորված անձ) _________________
(ստորագրությունը) ________________________________
(անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) (14)
Փորձագետ _________________
(ստորագրությունը) ________________________________
(անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը) (15) »:
Հավելված N 2
ՀՀ տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարի
2017 թվականի հունիսի 26-ի
N 583-Ն հրամանի
«Հավելված N 4
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հունիսի 16-ի
N 801-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ՀՏԿ (1)
ՀԱՅՏԱՏՈՒ __________________________________________________
(անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկություններ, գտնվելու վայրը, այդ թվում` գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի համար, բնակության վայրի հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն) (2)
Ի ԴԵՄՍ __________________________________(համապատասխանության հայտարարագիրն ընդունող հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազոր ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը) (3)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ___________________________________________________
(արտադրանքի անվանումը, արտադրանքի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկություն` առնվազն արտադրանքի տեսակը, մակնիշը, մոդելը, արտիկուլը, արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը` իրավաբանական անձի և նրա արտադրանքն արտադրող մասնաճյուղերի դեպքում, կամ բնակության վայրի հասցեն` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի դեպքում, այն փաստաթղթի անվանումները և վավերապայմանները, ըստ որոնց արտադրվել է տվյալ արտադրանքը) (4)
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ___________________________________________________
(օրենքով կամ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը (անվանումները)
_______________________________________________ պահանջներին (5)
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
___________________________________________________________
(փորձարկումների կամ չափումների մասին արձանագրությունները, որոնց վրա նշված է փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, այլ փաստաթղթեր` ներկայացված հայտատուի կողմից որպես օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության
___________________________________________________ հիման վրա (6) որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության ապացույց)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _____________________________ (7)____________________________________________________________
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԳՐԱՆՑՄԱՆ
ԱՄՍԱԹՎԻՑ_______ ՄԻՆՉԵՎ_______ ՆԵՐԱՌՅԱԼ (8)
_____________________(ստորագրությունը) _______________________________________________________(հայտատու կազմակերպության ղեկավարի կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի անվան և հայրանվան սկզբնատառերը և ազգանունը) (9)
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ,
ՀՀ N _____________(10)
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________(11)
________________________»։