Անցնել բովանդակությանը

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ

Կոնվենցիա1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 11. Բ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11Բ

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես անձի հանձնման կամ փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելու պարտավորության հարկադրում, եթե կողմ հանդիսացող հայցող պետությունը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ 7-րդ հոդվածում նշված իրավախախտում կատարած անձին հանձնելու կամ դրա հետ կապված իրավական աջակցության դիմումը ներկայացվել է՝ անձին մեղադրելու կամ պատժելու նպատակով` ռասայական, կրոնական, ազգության, էթնիկական ծագման կամ քաղաքական հայացքների հիմքերով, կամ՝ որ այդ դիմումի բավարարումը կարող է վնասել այդ անձին՝ թվարկված այս հիմքերից որևէ մեկի պատճառով:»:

11. Կոնվենցիայի 13-րդ հոդվածից հետո ավելացվում է նոր հոդված` 13Ա՝ հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13Ա

Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է ազդի խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների փոխանցման վրա, որն իրականացվում է միջուկային նյութի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության ուժեղացման նպատակով:»:

12. Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«3. Եթե իրավախախտումը կապված է պետության ներսում միջուկային նյութի օգտագործման, պահեստավորման կամ փոխադրման հետ, և ենթադրվող հանցագործն ու միջուկային նյութը մնում են կողմ հանդիսացող այն պետության տարածքում, որտեղ կատարվել է իրավախախտումը, կամ եթե իրավախախտումը կապված է միջուկային տեղակայանքի հետ, և ենթադրվող հանցագործը մնում է կողմ հանդիսացող այն պետության տարածքում, որտեղ կատարվել է իրավախախտումը, սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես կողմ հանդիսացող տվյալ պետությանն ուղղված պահանջ` տրամադրել տեղեկատվություն այդ իրավախախտումից բխող քրեական գործընթացների վերաբերյալ:»:

13. Կոնվենցիայի 16-րդ հոդվածը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«1. 2005թ. հուլիսի 8-ին ընդունված Փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո ավանդապահը պետք է հրավիրի Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների խորհրդաժողով՝ դիտարկելու համար սույն Կոնվենցիայի իրականացումը և դրա նախաբանի, գործառնական հիմնական մասի և հավելվածների համապատասխանությունը տվյալ պահին առկա իրավիճակին:

2. Այնուհետև ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ, կողմ հանդիսացող պետությունների մեծամասնությունը կարող է ստանալ նույն նպատակով խորհրդաժողով հրավիրելու հնարավորություն` ավանդապահին համապատասխան առաջարկություն ներկայացնելով:»:

14. Կոնվենցիայի II հավելվածի տողատակի «բ» ծանոթագրությունը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«բ) Ռեակտորում գտնվող չճառագայթված նյութ կամ ռեակտորում գտնվող ճառագայթված նյութ, որի ճառագայթման մակարդակը, սակայն, հավասար է կամ ցածր է 1 գրեյ/ժամից (100 ռադ/ժամ)՝ մեկ մետր հեռավորության վրա՝ առանց պաշտպանության:»:

15. Կոնվենցիայի II հավելվածի տողատակի «ե» ծանոթագրությունը փոխարինվում է հետևյալ տեքստով.

«ե) Այլ վառելիք, որը բնական տրոհվող նյութ պարունակելու պատճառով դասակարգվել է որպես I և II կատեգորիա, որի դասակարգման մակարդակը նախքան ճառագայթելը կարող է մեկ մակարդակով իջնել, եթե վառելիքի ճառագայթման մակարդակը գերազանցում է 1 գրեյ/ժամը (100 ռադ/ժամ) մեկ մետր հեռավորության վրա՝ առանց պաշտպանության:»:

Փոփոխությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 8-ին

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։