Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, այդ թվում՝ այդ գործընթացի ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:».
2) վեցերորդ պարբերության «բնակարաններն անհատույց մասնավորեցրած» բառերը փոխարինել «բնակելի նշանակության անշարժ գույք անհատույց ձեռք բերած Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «բնակարանների» բառը՝ «գույքի» բառով.
3) ութերորդ պարբերությունից հանել «պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաև» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետով սահմանված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով:»: