ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2016 թվականի N 1004-Ա
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 27-ի N 1004-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ջանջուղազյան
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Առաքելյան
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ն. Հարությունյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Ղազարյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Ժ. Ասատրյան
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու
Ա. Սուքիասյան
- Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Մուրադյան
- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան
- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Շառոյան - գրող, հրապարակախոս (համաձայնությամբ)
Մ. Նովիկով
- Ռ. Հովսեփյանի փեսան (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան