ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2016 թվականի N 1005-Ա
ԷԼԴԱ ԳՐԻՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայ ականավոր արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. հոկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հոկտեմբերի 27-ի N 1005-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԷԼԴԱ ԳՐԻՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ռ. Մարկոսյան - Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Էլբակյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - Է. Գրինի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան