ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2016 թվականի N 1017-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 24-ի «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 668-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 2-րդ, 3-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2. «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե 2016թ.
նոյեմբերի 1-ին
տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ Նախագահին ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե 2017 թ.
մայիսի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
9. «Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն 2016 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
».
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 12-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. նոյեմբերի 2
Երևան