ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին Պ-1050-02.09.2016-ՏՀ-010/0
Հեղինակներ` Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Լյովա Խաչատրյան
2. ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1052-05.09.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Կ-1052.1 -05.09.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Պ-1055-06.09.2016-ՊԻ-010/0
Հեղինակներ` Արտակ Դավթյան, Կարինե Աճեմյան, Մկրտիչ Մինասյան
4. Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունները դատապարտելու վերաբերյալ Պ-1007-12.05.2016, 21.10.2016-ԱՀ-012/0
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան, Արագած Ախոյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Թևան Պողոսյան, Արմեն Ավետիսյան
5. ա) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1085-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-1085.1-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-1085.2 -06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Կ-1085.3-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1085.4-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1085.5-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-1085.6-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1085.7 -06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1085.8 -06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1085.9-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1085.10-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժբ) «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կ-1085.11-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժգ) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-1085.12-06.10.2016-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը
Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի գործունեության ծրագիր 1079-03.10.2016-ՏՀ
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2017 թվականի տարեկան գործունեության ծրագիր 1080-03.10.2016-ՏՀ
3. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին Կ-1082-03.10.2016-ԱՄ,ԱՀ,ԳԿ,ԳԲ,ԵԻ,ՄԻ,ՊԱ,ՊԻ,ՍՀ,ՏՏ,ՏՀ,ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2014 թվականի նոյեմբերի 27-ին Ժնևում ստորագրված «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրը փոփոխող արձանագրություն Ն-1083-04.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 2015 թվականի դեկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիր Ն-1087-07.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. 1958 թվականի մարտի 20-ին Ժնևում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների և անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող և (կամ) օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիր Ն-1090-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. 1948 թվականի մարտի 6-ին Ժնևում ստորագրված «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիա Ն-1091-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
5. 2016 թվականի հունվարի 27-ին Նյու Դելիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություն կատարելու մասին» արձանագրություն Ն-1092-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
6. 2016 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր Ն-1093-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
7. 2016 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հուլիսի 19-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն Ն-1094-11.10.2016-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
24 հոկտեմբերի 2016 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-244-Ն